Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տոտալիտարիզմի հրեշավոր մեքենան․ Իլյինի մարգարեական անդրադարձը

Տոտալիտարիզմի հրեշավոր մեքենան․ Իլյինի մարգարեական անդրադարձը
25.10.2026 | 11:29

Ընդամենը երեսուն տարի առաջ ոչ ոք չէր երազի Հայաստանում իրավական գիտության մեջ ներառել «տոտալիտար պետություն» հասկացությունը: Ո՛չ թե այն պատճառով, որ նման պետության գաղափարը երբևէ չէր հայտնվել պատմաբանների տեսադաշտում (դա սխալ կլիներ), այլ որովհետև նման ռեժիմն անհնար էր թվում, և ոչ ոք դրա մասին չէր մտածում: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը «հորիներ» այն, բոլորը կասեին. «Ո՛չ, երկրի վրա չկան այդպիսի անբարեխիղճ ու խելագար մարդիկ, չկան այդպիսի հրեշավոր պետական ինստիտուտներ, չկան տեխնիկական այնպիսի գործիքներ ու սարքեր, որոնք կարող են կյանքի կոչել ամենուրեք թափանցող, ամեն ինչ բռնաբարող ու կոռումպացնող այդպիսի քաղաքական մեքենա»:
Բայց հիմա տոտալիտար ռեժիմը դարձել է պատմական ու քաղաքական փաստ, և մենք ստիպված ենք հաշվի նստել դրա հետ. գտնվեցին մարդիկ, զարգացան ինստիտուտները, և տեխնոլոգիաները հասան նրանց օգնության:
Ի՞նչ է, ուրեմն, տոտալիտար ռեժիմը: Սա քաղաքական մի համակարգ է, որն անսահմանափակ չափով ընդլայնել է իր միջամտությունը քաղաքացիների կյանքին՝ նրանց ողջ գործունեությունն ընդգրկելով իր կառավարման և պարտադիր կարգավորման շրջանակներում: «Totus» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ամբողջական, համապարփակ»։ Տոտալիտար պետությունը համապարփակ պետություն է։ Այն բխում է այն նախադրյալից, որ քաղաքացիական նախաձեռնությունն ավելորդ է ու վնասակար, իսկ քաղաքացու ազատությունը՝ վտանգավոր և անտանելի։ Կա ուժի մեկ կենտրոն. այն կոչված է ամեն ինչ իմանալու, ամեն ինչ կանխատեսելու, ամեն ինչ պլանավորելու և ամեն ինչ սահմանելու։

(Իլյինը՝ Հայաստանի մասին)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 130

Մեկնաբանություններ