Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՔՊ-ական իշխանության հետագա վայ-գործունեության պայմաններում վաղը հերթը կարող է հասնել մզկիթ բացելուն

ՔՊ-ական իշխանության հետագա վայ-գործունեության պայմաններում վաղը հերթը կարող է հասնել մզկիթ բացելուն
25.10.2026 | 12:06


Չեմ ցանկանում ընդարձակ գնահատական տալ Արտենի գյուղում Զորավար Անդրանիկի պատկերը դպրոցի պատից հեռացնելու դեպքին։ Շատերն արդեն խստորեն և իրավացիորեն դատապարտել են այդ եղկելի արարքը։
Միայն մեկ բան կասեմ. եթե չեն ցանկանում, որ գյուղի և նրա բնակիչների անունը վերածվի բացասական իմաստով գործածվող հասարակ անվան, որով սերնդեսերունդ բնորոշվելու է ազգային արժեքների ուրացումը, ապա պետք է անհապաղ վերականգնեն Զորավարի պատկերն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե մտահղացված էր՝ դպրոցի պատին, հայ աշակերտների աչքի առջև։
Եվս մեկ նկատառում. թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել։ Արտենին նրանց քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության։ ՔՊ-ական իշխանության հետագա վայ-գործունեության պայմաններում վաղը հերթը կարող է հասնել մզկիթ բացելուն, իսկ մյուս օրը՝ գյուղի ամբողջական իսլամացմանը։

Հ.Գ. Արդարանում են, թե հեռացված պատկերը դնելու են գյուղի մշակույթի տան պատին։ Էհ, մշակույթի տան պատին էլ մեկ ուրիշ հայ հերոսի պատկերեիք։ Ի՞նչ կարիք կար պղծելու հերոսի հուշարձանն ու բոլորիս հիշողությունը։ Թե՞ երկու հերոսը շատ կլիներ մեկ գյուղի համար։

Արմեն Այվազյան
Դիտվել է՝ 145

Մեկնաբանություններ