Մեր այսօրվա «էլիտա» համարվող «խոշոր ու հայտնի» դեմքերը գործում են ճիշտ և ճիշտ «Մկների ժողովի» սցենարով ու տրամաբանությամբ՝ «թե ազնիվ մեր ցեղը․․․»։
Լուրջ ու գիտունիկ դեմքերով նրանք քարոզում են հանրային պայքար՝ կոչ անելով դուրս գալ փողոց, բայց մոռանում են ասել, թե ի՞նչ պետք է անել փողոցում, բացի անիմաստ, դատարկ հանրահավաքներից ու երթերից, որոնք ուղեկցվելու են մահու չափ զզվեցրած վանկարկումներով։
Ինչքա՞ն կարելի է գլուխը պատով տալ, եթե այդ պատը վաղուց բետոնված ու ծուղակավորված է։
Իսկապես «հերոսություն» է նման ճանապարհով պայքարել նեոգաղութային պետության պայմաններում։ Ինչպե՞ս կարելի է արմատապես փոխել համակարգն այս նեոգաղութային երկրում, ուր մեկ առ մեկ դրսից պատճենահանված է սահմանադրությունը և ողջ օրենսդրությունը։
Իսկ այս ազգը հազարամյակներով գոյատևել է ցանցային մեթոդով՝ մատրիցայով։
Իսկապես ծաղր է, որ 1991 թվականին համոզեցին, որ անկախությունը նվաճված է, հետևաբար պետք է դադարեցնել ցանցային պայքարը։
Ու մեծանում են սերունդներ, որոնք համոզված են, որ միմիայն «հպարտ քաղաքացիներ» են նեոգաղութային պետության։
Իրականում նրանք պասիոնարությունից զուրկ վախկոտ ու եսակենտրոն գոյացություններ են դարձել այս սխալ ճանապարհին։
Կգործի՞ այսօր ցանցային ազգի գենետիկական հիշողությունը։
Սա է խնդի՛րը:
Հենց այդ նպատակով է ստեղծվել է «Միտանիք» զուտ ազգային ցանցը։ Այդ ցանցը սպասում է առավելապես կրթված, գիտակից ու իրապես հայրենասեր անձերի, որպեսզի ձևավորի նոր ու գործուն վերանախավ, որն իր հակաճգնաժանային ու զարգացման իրապաշտական ու կոնկրետ ծրագրերով մագնիսական ձգողականության կենտրոն դառա պայթեցված ու ատոմիզացված հասարակության համար։
Կա՞ մեկը, ով չի կասկածում է, թե այսօրվա գլոբալիստական համակարգն իր տեսադիտարկման հիրավի անմարդկային գործիքներով թույլ կտա, որ Հայաստանի նման փոքր երկրում ձևավորվի հանրային՝ հրապարակային անկախ ու գերիշխան սուբjեկտ։
Եթե հանրային դաշտը գլոբալ լուսարձակներով ու տեխնոլոգիական միջոցներով թիրախավորված է, ուրեմն ընթադրվում է որ նպատակահարմար է տեղափոխվել դաշտ, որն անհնար է վերևից թիրախավորելու ու վերհսկել։
Այսինքն` ցանցային ընդհատակ։
Ես իմ խոսքն ուղղում են այն հեղինակավոր ու կարողունակ անձնանց, որոնք դեռևս տատանվում են ընդունելու «Միտանիքին» միանալու հրավերը։
Ինչքա՞ն ժամանակ է ձեզ պետք համոզվելու, որ մեդիա տաղավարներում խոսելու ավանդական միջոցներն անարձագանք են մնում խրամատավորված, վախեցած ու ոչ ոքու չվստահող հանրության կողմից։
Եթե այսօր չմիանաք «Միտանիքին», այդ առաքելությունը կանեն ուրիշները, և դուք անշուշտ կկորցնեք գնացք ցատկելու ձեր պահը։
Մի քանի օրից «Միտանիք» ցանցը կբացվի ազգակիր ու հայրենատեր հանրության առաջ։
Արտակ Հովսեփյան