Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ

ՈՒրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ
25.10.2026 | 12:41

Հայ ժողովրդի վիճակը երբեք լավ չի լինելու, չեմ ասում՝ Ազգի, որովհետև ինձ համար ազգ և ժողովուրդ տարբեր իմաստներ են։ Ազգը դա՝ Մոնթեն է, Նժդեհն է, Անդրանիկն է, Դուշմանն է, իսկ ժողովուրդը՝ դա ամբոխ է, լվացած ուղեղներով։ Չխորանամ, հասկացողին՝ մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ…

Այն, ինչ մեր շուրջը տիրում է, անհանգստության տեղիք է տալիս, բայց մի խումբ կա չորսոտանիների, որոնց հենց դրա համար են բուծել, որոնք ապրում են փորի չափանիշով, ասելով, թե՝ տեսա՞ք, խաղաղություն բերեց նիկոլը, աշխարհին ցույց տվեց Հայաստանի տեղը, տեսա՞ք՝ Լոպեսը գնաց, Թայսոնը եկավ։ Սոցցանցերում հայհոյելու, վարկաբեկելու և զրպարտելու փոխարեն լավ կլիներ գիրք բացեիք և կտեսնեիք, որ Հայաստան էին գալիս Ազնավուրը, Սարոյանը, Քըրքորյանը, Շերը և այլք, բայց, ըստ ձեզ, Հայաստանը մի անշուք երկիր էր, ձեր ոչխարապետն էլ եկավ տեղը ցույց տվեց, լվացած ուղեղների դարաշրջան…

Ու ցավը էն ա, որ էս ամենը շարունակվում ա, և մենք սրանց մեջ ենք ապրում, որ ազգի արյուն կծախեն կաթիլ առ կաթիլ, միայն թե կող չտան գետին՝ երկիր փրկելու։

Այդ իսկ պատճառով՝ Հայաստանում չի լինելու որևէ դրական փոփոխություն այնքան ժամանակ, մինչև հասկանան, որ երկրի ապաքինման համար պետք է ոտքի ելնեն, ծնկեն միմյանց առաջ բոլոր իրար ուտող կողմերը և դա պետք է անեն այնպես, ինչպես կծնկեին այն բժշկի առաջ, որ որդուն կարող է փրկել, իսկ եթե՝ ո՛չ, ապա դուք ուղիղ մասնակից եք երկիրը բզկտելու գործին:

Հովհաննես Պողոսյան

Դիտվել է՝ 106

Մեկնաբանություններ