Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպան այլևս չի ցանկանում վճարել գլոբալիստական վերնախավերի թանկարժեք պատերազմների համար

Եվրոպան այլևս չի ցանկանում վճարել գլոբալիստական վերնախավերի թանկարժեք պատերազմների համար
25.10.2026 | 13:03

Եվրոպայում բողոքի բոցը տարածվում է ամենուր՝ Իտալիայում, Հունաստանում, Ալբանիայում, Բելգիայում, Իսպանիայում և, իհարկե, Ֆրանսիայում։

Համաեվրոպական հրդեհը շարունակում է տարածվել և ավելի ու ավելի է հիշեցնում քաղաքացիական պատերազմ։ Այս երկրների բնակչությունն այլևս չի ցանկանում վճարել իրենց կոռումպացված գլոբալիստական վերնախավերի թանկարժեք պատերազմների համար։ Վերջիններս չորս տարվա ընթացքում դրանց վրա ծախսել են ավելի քան 140 միլիարդ եվրո, մինչդեռ սեփական երկրներում քաղաքացիները չգիտեն՝ ինչպես վճարեն էլեկտրաէներգիայի, ջեռուցման և սննդամթերքի համար։

Գլոբալիզմը պարտություն է կրում, հաղթում են պահպանողականությունն ու ազգային ուժերը։ Եվրոպան այրվում է։ Ի՞նչ պետք է անել, երբ շենքն այրվում է։ Ճիշտ է։ Պետք է ամեն գնով փորձել ներս խուժել։ Ո՞ւմ հետ պետք է բարեկամություն անել։ Ճիշտ է։ Գլոբալիստների, որոնք ամբողջ աշխարհում պարտություն են կրում։

Ավելի ու ավելի բարձր են հնչում աջերի ձայները, որոնք կոչ են անում դադարեցնել ներգաղթը։ Ի՞նչ պետք է անել, երբ ձեր առջև դռները փակում են։ Ճիշտ է։ Պետք է ամբողջ ուժով թակել փակ դուռը։

Վրդովված ֆրանսիացիները, իսպանացիները, իտալացիներն ու մյուսները պահանջում են իրենց շուկաները պաշտպանել օտարերկրյա արտադրողներից։ Ի՞նչ պետք է անել, երբ ձեզ թույլ չեն տալիս ձեր ապրանքը վաճառել շուկայում։ Ճիշտ է։ Պետք է հրաժարվել այն շուկայից, որտեղ մինչ այդ վաճառում էիք ձեր ապրանքը, և հուսահատ փորձել այն վաճառել այնտեղ, որտեղ դա ձեզ թույլ չեն տալիս։

Շոգին պետք է մուշտակ հագնել, արևոտ եղանակին՝ անձրևանոց վերցնել, գիշերը՝ աշխատել, իսկ ցերեկը՝ քնել։ Եվ այսպես շարունակ։ Եթե շարունակենք համառորեն հակադրվել ֆիզիկայի օրենքներին ու ողջախոհությանը, ապա, անկասկած, տիեզերքը վաղ թե ուշ տեղի կտա։ Արևը կծագի հյուսիսից, գետերը ծովից դեպի լեռներ կհոսեն, իսկ սեփական խնդիրների պատճառով մեր աչքի առաջ վրդովմունքից բոցավառվող Եվրոպան մեզ հաց ու աղով կդիմավորի։

Գլխավորը՝ շարունակել հավատալ դրան։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 71

Մեկնաբանություններ