Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ-ն ուզում էր էժան ռեսուրսների տիրանալ, ուկրաինացիներին ռուսների դեմ հանելով, չստացվեց

ԵՄ-ն ուզում էր էժան ռեսուրսների տիրանալ, ուկրաինացիներին ռուսների դեմ հանելով, չստացվեց
25.10.2026 | 16:07

Ով չի հասկացել՝ ԵՄ անդամ մի շարք երկրներում այս պահին ընթացող զանգվածային ժողովրդական բողոքի գործընթացները ուղղակի հետևանք են ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ սանկցիաների:

ԵՄ-ն ուզում էր էժան ռեսուրսների տիրանալ, ուկրաինացիներին ռուսների դեմ հանելով, պլանը չստացվեց: Սրա հետևանքով ընկան ավելի մեծ կախվածության մեջ ԱՄՆ-ից, և բոլորի տնտեսությունը սկսեց խամրել: ԵՄ շարժիչ Գերմանիայի տնտեսությունը աչքներիս առաջ մահանում է:

Այս բոլոր երկրներում շուտով ազգայնականները կգան իշխանության: Սրանք կվերականգնեն կապերը Ռուսաստանի հետ, այլ տարբերակ չունեն: Ռուսները հաղթանակած դուրս կգան այս պրոցեսից: Ալիքի հաջորդ շրջանը կհասնի Հայաստան, քանի որ ԵՄ պետությունները, որոնք հիմա Հայաստանի խամաճիկ իշխանություններին են սատարում, կհրաժարվեն դրանցից, քանի որ մեզ ռուսների դեմ օգտագործելու անհրաժեշտությունը միառժամանակ կդադարի:

Եվ եթե հայերը պատրաստ չեղան վերցնելու սեփական երկրի կառավարման պատասխանատվությունը, մեր գլխին կկարգեն հերթական օտարահպատակին:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ