Հայկական վերլուծական ու փորձագիտական դաշտից մի կարևոր բան դուրս մնաց այս օրերին։ Իրանում ակտիվ քննարկվում է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի վրա։ Փորձագիտական և վերլուծական քննարկումների շրջանակում ակտիվ շրջանառվում է հնարավոր հարձակման աշխարհագրությունը, որի մեջ է ներառվում նաև Ադրբեջանը՝ Արցախի օկուպացված տարածքներից։ Ըստ իրանական փորձագիտական և վերլուծական շրջանակների՝ հնարավոր է, որ Իսրայելը այս անգամ օգտագործի Ադրբեջանի տարածքը Իրանի վրա հարձակման համար։ Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները, պնդելով, որ եթե նման սցենար խաղարկվի, ապա Ադրբեջանի այդ տարածքները կդառնան մի նոր Հորմուզի նեղուց:
Կարեն Հովհաննիսյան