Լքողներ
26.10.2026 | 00:04
Քո հավատքը պետք է կատարյալ լինի:
Իմ Սերը պակասով չի բավարարվում:
Ես հաճախ եմ «վիրավորվել Իմ բարեկամների տան մեջ»:
Մի՛ կարծեք, թե թշնամիների կողմից եղած թուքը կամ արհամարհանքը, ծաղրանքը կամ հեգնանքն են վիրավորել Ինձ: Ո՛չ, ամենևին:
«Նրանք լքեցին նրան ու փախան», «Չեմ ճանաչում այդ մարդուն»...
Սրանք են, որ հետք թողեցին Իմ Սրտում:
Այդպես է և հիմա. Իմ թշնամիների անհավատությունը չէ, որ վշտացնում է Ինձ, այլ այն, որ Ինձ սիրող ու ճանաչող Իմ բարեկամները չեն կարողանում Ինձ հետ մինչև վերջ քայլել:
Մեկնաբանություններ