Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սա նրա՛ ճիվաղ օրակարգն է. չգնալ թելադրված օրակարգի հետևից

Սա նրա՛ ճիվաղ օրակարգն է. չգնալ թելադրված օրակարգի հետևից
26.10.2026 | 11:46

Հայրենակիցնե՛ր, քաղաքական գործընկերներ և աջակիցներ, այսօր իշխանությունը հանրային դաշտ է նետել նոր թեմա՝ արտահերթ ընտրությունների գնալու առաջարկով։ Մակերեսային հայացքն ու արագ պատասխանը, թվում է թե, մեկն են՝ «Այո՛, գնանք ընտրությունների»։ Սակայն եկեք մի պահ կանգ առնենք և ինքներս մեզ հարց տանք․ ու՞մ օրակարգն է սա։
Սա նրա՛ օրակարգն է։
Այսօր ակնհայտ է բոլորիս համար՝ գործող իշխանությունը գտնվում է ծանրագույն քաղաքական և արտաքին ճնշումների տակ.
1. Ադրբեջանից եկող անհավանական ճնշման պատասխանատուն ինքն է, որովհետև ինքն է ռազմական ու քաղաքական պարտության կրողն ու մեղավորը։
2. Ռուսաստանի Դաշնությունից եկող պրեսինգի պատասխանատուն դարձյալ ինքն է, որովհետև վարել է անհեռատես, չհաշվարկված և անիմաստ արևմտամետ քայլերի քաղաքականություն՝ երկիրը կանգնեցնելով դաշնակցային ճգնաժամի առջև։
Եվ հիմա, հայտնվելով այս ծանրագույն օղակի մեջ, նա փորձում է փրկօղակ նետել ինքն իրեն։ Նոր ընտրությունները նրա համար ընդամենը ժամանակ շահելու, պատասխանատվությունը վերաբաշխելու և սեփական անհաջողությունները շարունակելու հնարավորություն են։ Նոր ընտրությունների համաձայնելը նշանակում է նրան տալ ևս մեկ շանս՝ երկիրը տանելու ավելի ծանր հարվածների տակ և տանուլ տալու վերջնականապես ամեն ինչ։
Ի՞նչ պետք է անենք մենք։
Մեր քայլերը պետք է լինեն հստակ, հաշվարկված և թուլացնեն նրա դիրքերը, այլ ոչ թե վերարտադրվելու կամ ձգձգելու հնարավորություն տան։
Մենք չպետք է խաղանք նրա կանոններով։ Մենք չպետք է մտնենք նրա առաջարկած օրակարգի մեջ։
Գործող վարչապետի հետ որևէ քննարկում կամ բանակցություն կարող է տեղի ունենալ բացառապես մեկ հարցի շուրջ՝ նրա անհապաղ հրաժարականի և իշխանությունից հեռանալու։
Այլ օրակարգ գոյություն չունի։ Երկրի առջև ծառացած աղետալի ճնշումները թոթափելու առաջին նախապայմանը այն պատճառի հեռացումն է, որը բերել է այդ ճնշումները։
Մեր խնդիրն է՝ կանգնեցնել այս անկումը, չտալ նրան ևս մեկ շանս և պահանջել միակ տրամաբանական լուծումը՝ հրաժարական։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Դիտվել է՝ 216

Մեկնաբանություններ