Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անահիտը նայեց Մասիսին ու սիրահարվեց

Անահիտը նայեց Մասիսին ու սիրահարվեց
26.10.2026 | 13:23

Ասում են՝ երբ աշխարհը դեռ երիտասարդ էր, պտղաբերության աստվածուհի Անահիտը չէր քայլում գետնի վրա։ Նա քայլում էր ամպերի վրայով, ինչպես աղջիկները՝ ծաղկած մարգագետնում։
Որտեղ նրա ոտքն էր դիպչում ամպին, այնտեղ անձրև էր ծնվում, իսկ անձրևից հետո երկիրը բերք էր տալիս։
Մի մշուշոտ առավոտ Անահիտն անցնում էր Արարատյան դաշտի վրայով։ Մառախուղն այնքան խիտ էր, որ նույնիսկ աստվածներն էին կորցնում ճանապարհը։
Անահիտը կանգ առավ։
Առաջին անգամ աստվածուհին մոռացավ անձրևի մասին։
Նա նայեց Մասիսին ու սիրահարվեց։
Ասում են՝ այդ օրվանից Անահիտը մնաց նրա հետ։ Երբեմն իջնում է գագաթին՝ որպես լույս, երբեմն պարուրում նրան՝ ամպե շղարշով։
Նրա սիրուց Մասիսի ստորոտում խաղողը քաղցրացավ, ծիրանը՝ ոսկեգույն դարձավ, իսկ աղբյուրները սկսեցին բխել հենց քարից։
Ծերերն ասում են՝ երբ երեկոյան Մասիսը վարդագույն է դառնում, Անահիտն է նրան համբուրում։
Իսկ երբ գագաթը կորչում է մառախուղի մեջ…
նրանք գրկախառնված են։
Ու չեն ուզում երևալ մարդկանց։
Երբ աշխարհը շատ աղմկոտ է, երբ ամեն ինչ ծանր է, մարդը փակում է աչքերը և հիշում է՝ ինչ-որ տեղ ամպերի վրա մի աստվածուհի դեռ քայլում է, և մի լեռ դեռ սպասում է նրան։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Հ․Գ․
Հայկական լեգենդի մոտիվներով

Տեսանյութի հղումը՝
Դիտվել է՝ 198

Մեկնաբանություններ