Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Google-ի զոհերը», կամ ինչու՞ չի կարելի հղիությունը և գինեկոլոգիական հիվանդությունները բուժել ֆորումներում

«Google-ի զոհերը», կամ ինչու՞ չի կարելի հղիությունը և գինեկոլոգիական հիվանդությունները բուժել ֆորումներում
26.10.2026 | 14:48

Մեր օրերում մանկաբարձ-գինեկոլոգի ընդունարան մտնող յուրաքանչյուր երկրորդ բուժառու, բացի հղիության քարտից, իր հետ բերում է նաև մի հսկայական վիրտուալ «դեղատոմս»։
Որտեղի՞ց։
Իհարկե «Google»-ից, «TikTok»-ից ու մայրիկների տարատեսակ ֆորումներից։
Որպես բժիշկ՝ երբեմն տպավորություն է, թե իմ ընդունելությանը զուգահեռ սենյակում նստած է մի անտեսանելի «պրոֆեսոր Google», որի «ախտորոշումներն» ու վախերը ստիպված եմ լինում հերքել ավելի երկար, քան բուն զննումն է։
Ի՞նչ է կատարվում իրականում, երբ ապագա մայրիկը սկսում է իրեն «բուժել» համացանցով։
1․Մի փոքր ախտանիշ՝ գերեզմանային ախտորոշում․
Բավական է Google-ում գրել «թեթևակի ծակոց որովայնի շրջանում», և համակարգը միանգամից բերում է ամենասարսափելի հիվանդությունների ցանկը։ Արդյունքում՝ հղի կինը գալիս է ընդունարան ծայրահեղ սթրեսի մեջ, ինչն ինքնին վտանգավոր է երեխայի համար։
2․«Անիի մոտ էլ էր տենց, ինքը էս դեղը խմեց»․
Ֆորումների ամենամեծ աղետը ուրիշի դեղատոմսերը սեփական մարմնի վրա փորձարկելն է։ Այն, ինչ փրկել կամ օգնել է վիրտուալ «Անիին», քո օրգանիզմի համար կարող է լինել բացարձակ հակացուցված։ Հղիությունը պատճենահանման կենտրոն չէ, յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է։
3․Ինտերնետային տգիտության միֆերը․
«Ուլտրաձայնային հետազոտությունը վնաս է երեխային», «մազ ներկել չի կարելի», «էս վիտամինը խմիր՝ առանց անալիզի»․ այս ամենը ոչ միայն խաթարում է բժշկի աշխատանքը, այլև երբեմն ստիպում է հրաժարվել անհրաժեշտ բժշկական միջամտություններից։
Սիրելի՛ ապագա մայրիկներ, ինտերնետը հրաշալի վայր է երեխայի սենյակի դիզայնը ընտրելու կամ օրորոցայիններ փնտրելու համար։ Բայց երբ հարցը վերաբերում է ձեր և ձեր փոքրիկի կյանքին ու առողջությանը, վստահե՛ք այն բժշկին, ում ընտրել եք։
Բժշկությունը տարիների կրթություն և պրակտիկա է, իսկ Google-ն ընդամենը որոնողական համակարգ, որը չունի ո՛չ լսապանակ, ո՛չ էլ պատասխանատվության զգացում։
Առողջ եղե՛ք և վիրտուալ վախերը թողե՛ք էկրաններից այն կողմ։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Մանկաբարձ-գինեկոլոգ
Դիտվել է՝ 152

Մեկնաբանություններ