Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կիրանցի ընտրությունների կեղծ օրակարգը և ՔՊ-ի իրական պատկերը Տավուշում

Կիրանցի ընտրությունների կեղծ օրակարգը և ՔՊ-ի իրական պատկերը Տավուշում
27.10.2026 | 12:04

«ՄաՑեմաԾիկայի» ժամին գրատախտակին մոտեցող պատգամավորն այսօր անդրադարձել է իմ համեստ անձին և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Առհասարակ, չէի անդրադառնա այդ տիկնոջը, եթե մեր հայրենակիցներն ու լրագրողները չակնկալեին իմ մեկնաբանությունը։
Նախ՝ Բագրատ Սրբազանի հասցեին նման ցինիկ արտահայտություններ անելուց առաջ տիկինը լավ կաներ նայեր իր ապրած կյանքին, որն աղերս անգամ չի կարող ունենալ Սրբազանի անձնվեր գործունեության, անցած ճանապարհի և հայրենիքին մատուցած ծառայությունների հետ։ Ինքնահաստատվելու համար, այնուամենայնիվ, խորհուրդ կտամ այլ միջոցներ փնտրել։
Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ապա տիկինը շատ լավ գիտի, թե ինչ մթնոլորտում, ինչպիսի ճնշումների ու բռնաճնշումների պայմաններում են դրանք անցկացվել։ Կոնկրետ Կիրանցի պարագայում իշխանությունների կողմից ամեն անգամ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե բնակիչները հաշտ են օրվա իշխանության քաղաքականության հետ։ Այդ նպատակով ընտրացուցակներում ներգրավվում են սահմանապահները, ժամկետային զինծառայողները և գյուղի հետ որևէ կապ չունեցող անձինք։
Սակայն նույնիսկ այս դեպքում Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացիներից ՔՊ-ին ձայն է տվել ընդամենը 136-ը՝ ընտրողների ընդհանուր ցուցակում ընդգրկվածների 43,17 տոկոսը։ Եվ սա այն պարագայում, երբ իրական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցում ընտրություններին։
Երբևէ ազգօգուտ արարքով աչքի չընկած տիկնոջն առաջարկում եմ միասին գնալ Կիրանց և տեղում տեսնել՝ ով ինչ հեղինակություն ունի և ում ինչպես են ընդունում մեր հայրենակիցները։
Ի դեպ, Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանն ամիսներ առաջ աշխատանքից ազատվել էր հենց ընտրական գործընթացում տեղ գտած ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար։ Սա ցայտուն օրինակ է այն մասին, թե ինչպիսի գին կարող է ունենալ ճշմարտությունն ասելու համարձակությունը։
Այնպես որ, տիկի՛ն, մի՛ բզբզացեք․ դա հօգուտ Ձեզ չէ։
Իսկ մեր արժանապատիվ, հայրենիքի ապագայով մտահոգված հայրենակիցներին կոչ եմ անում չհուսահատվել և չդադարեցնել պայքարը։ ՔՊ-ին ձայն տված մեր եղբայրներն ու քույրերը գերության մեջ են։ Նրանցից հազարավորները գնացել են այդ քայլին՝ բացառապես ճնշումներից դրդված։ Բայց քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները մի օր ավարտվելու են, այս իշխանությունը ևս վերջ է ունենալու։
Իսկ օրվա իշխանության ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնել՝ մենք երկիր պահողներն ենք, իրենք՝ հանձնողները։
Ինչպես Կիրանցի, այնպես էլ առաջիկա հայրենահանձնման ցանկացած փորձի պարագայում մենք մեր կռիվը տալու ենք։ Պայքարելու ենք մեր հայրենիքի, մեր պետականության և մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար։

Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 69

Մեկնաբանություններ