Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լույսի ու տաղանդի հիշատակին

Լույսի ու տաղանդի հիշատակին
27.10.2026 | 12:12

Դավի՛թ, հոգիս, այսօր (26.10.2026 թ.- irates.am) քո հիշատակի օրն է՝ մեր աննման, աննկուն ու հպարտ տղա։
Մարդկային բոլոր արժեքներին ու տրամաբանությանը հակասող այս իրականությանը դժվար է դիմակայել։ Բայց չէ՞ որ այսօր պիտի քո հերթական նվաճման կամ ձեռքբերման օրը նշեինք. ֆիզիկա-մաթեմատիկական ու ՏՏ ոլորտի քո բարձրակարգ գիտելիքներն ու ունակությունները հենց դա էին նախանշում։ Գերազանց տիրապետելով HTML, CSS, C#, PHP, MySQL և JavaScript ծրագրերին՝ դեռ դպրոցական տարիներից վարում էիր քո յութուբյան էջը, որտեղ մինչ օրս էլ հավանումներ են ստանում քո ստեղծած ծրագրերն ու խաղերը։
Չեմ պատկերացնում, թե այդ ինչպիսի՜ քար սիրտ ու հոգու կուրություն պետք է ունենալ՝ 19-20 տարեկան հազարավոր տղաների նահատակման հետ համակերպվելու համար։ Ամեն մեկն իր կորստի անամոք ցավն է տանում․․․
Արդարամիտ մեր Դավիթ, քո աշխարհը միշտ պարուրված էր սիրով ու նվիրումով։ Բայց եղավ այն, ինչ կարող էր լինել միայն ծուռ հայելիների թագավորությունում։
Մի՞թե վերևներում այդքան սիրո ու բարության պակաս կար, որ ամենակարող Տերը մեր լուսավոր տղաներին երկինք բարձրացրեց․․․
Հանուն արդարության նրանց բոլորին արժանացրո՛ւ երկնային արքայության, Տե՛ր մեր ամենակարող․․․

Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Դիտվել է՝ 54

Մեկնաբանություններ