Իշխանությունների քարոզչական ցնծության աղմուկի ներքո, կապված ՏԻՄ ընտրություններում «այլընտրանք չունեցող» թվացյալ հաղթանակի հետ (թե ինչու է այն թվացյալ, և ինչու էին ընտրություններն առանց այլընտրանքի՝ կասեմ ավելի ուշ), ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հետաքրքիր հանգամանքի վրա։
Բոլոր նրանց, ովքեր, համոզմունքից ելնելով կամ վախից դրդված (իսկ, դատելով ամեն ինչից, նրանց ճնշող մեծամասնությունը հենց այդպիսին է), քվեարկել են Հայաստանում իշխող իշխանության օգտին, ուզում եմ հարցնել․ իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է պահանջել ձեզանից Հայաստանի ներկայիս իշխանությունների մեծ բարեկամն ու եղբայրը՝ ոմն Հիքմեթ Հաջիևը։
Այո՛, այո՛, հենց այն մարդը, որը տեղեկատվական դաշտում «արևմտյան ադրբեջանի» հայեցակարգի և Հայաստանի տարածքը դրսից եկած ադրբեջանցիներով բնակեցնելու գաղափարի գլխավոր առաջամարտիկներից մեկն է։
Այսպես ուրեմն, Հիքմեթ Հաջիևը Հայաստանից և հայերից պահանջում է ներողություն խնդրել Ադրբեջանից։
Բա՞։
Հասկացա՞ք, թե որքան են լկտիացել այս հակահայ անասունները։
Հավանաբար, մեզանից ներողություն են պահանջում այն բանի համար, որ հայերը կամավոր չհամաձայնեցին զոհվել ադրբեջանական լոմերի, կացինների, փամփուշտների, հրթիռների ու ռումբերի հարվածներից։
Ակնհայտ է, որ կենդանի հայերը Հիքմեթի մեջ առանձնահատուկ զայրույթ են առաջացնում։
Բայց ինչո՞ւ զարմանալ, եթե հենց Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են փողոցում հայերից հարցնել, թե ինչու նրանք չեն զոհվել, այլ ողջ են մնացել։
Սակայն մի կողմ թողնենք Հիքմեթի և հայկական իշխանությունների ընդհանուր ցանկությունները։
Ես մի հարց ունեմ։
Ինչպես հայտնի է, Հիքմեթը պարբերաբար զանգահարում է իր հայ գործընկերներին։ Թե ինչու՝ չգիտեմ։ Բայց կուզենայի հարցնել․ իսկ Երևանում նրա հետ զրուցողներն արդեն ներողություն խնդրե՞լ են ։
Հարցնում եմ միանգամայն լուրջ։
Իսկ եթե լուրջ, ապա մեկընդմիշտ հիշեք․ հայերի և Հայաստանի ամենօրյա նվաստացումը, պատմության վերաշարադրումն ու ժողովրդին ազգային ինքնությունից զրկելու փորձերը միշտ, միշտ, միշտ դառնում են նրանց ֆիզիկական ոչնչացման նախապատրաստման մի մասը, ում նվաստացնում են։
Գուցե վերջապես միացնե՞նք մեր ուղեղը։
Արման Աբովյան