Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Աշոտ Երկաթ. 20-ամյա արքան, որ 300 հոգով երկիր վերակերտեց

Աշոտ Երկաթ. 20-ամյա արքան, որ 300 հոգով երկիր վերակերտեց
28.10.2026 | 11:47

300 հոգի, սոված, բոլոր կողմերից շրջապատված արաբներով: Աշոտ Բ-ն բանակ չուներ. նա ուներ միայն հավատ:
921 թվականին, Սևանա լճի ափին, ճակատամարտից առաջ նա ծնկի եկավ ցեխի մեջ՝ խաչքարի առջև։ Եվ նրա զինվորները ծնկի եկան։ Նրանք չէին աղոթում հաղթանակի համար. նրանք աղոթում էին Հայաստանի համար։
Երբ նա ջախջախեց արաբներին Սևանի սառցե ջրերում, խնջույք չարեց։ Նա կրկին ծնկի եկավ. պատռված, արյունոտ զրահով նա գոհություն էր հայտնում Աստծուն։ Դրա համար նրան անվանեցին Երկաթ: Ոչ թե այն պատճառով, որ երկաթե զրահ ուներ, այլ այն պատճառով, որ երկաթե հավատ ուներ: 300 հոգով նա կայսրություն բարձրացրեց, որովհետև Աստված 301-րդն էր։
Սա Հայաստանի ամենակինեմատոգրաֆիկ թագավորն է։
Անդունդի եզրին գտնվող երկիրը
9-րդ դարի վերջ և 10-րդ դարի սկիզբ. Հայաստանը նոր-նոր էր վերականգնել իր թագավորությունը 400 տարվա արաբական լծից հետո։ Բագրատունյաց դինաստիայի առաջին արքան՝ Աշոտ Ա-ն, մահացել էր, իսկ նրա որդուն՝ Սմբատ Ա-ին, արաբները գերեվարել և դաժանաբար խոշտանգել էին Դվինում: Մեկ տարի շարունակ նրան տանջեցին, բայց նա չհանձնվեց ու նահատակվեց հանուն հայրենիքի։
Եվ ահա գահ է բարձրանում նրա որդին՝ Աշոտ Բ-ն։ Նա ընդամենը 20 տարեկան է։ Երկիրը փաստացի գոյություն չունի. բանակը ջախջախված է, գանձարանը՝ դատարկ, նախարար-իշխանների կեսը դավաճանել ու անցել է Դվինում նստած արաբ ոստիկան (էմիր) Յուսուֆի կողմը, որը Հայաստանը համարում էր իր նահանգը։
Աշոտը ապաստանում է Սևանի կղզում ու լեռներում՝ ունենալով ընդամենը մի քանի հարյուր հավատարիմ մարտիկ։ Արաբները ծիծաղում էին նրա վրա՝ անվանելով «փախստական իշխանիկ՝ առանց հողի»։
Սևանի հռչակավոր ծուղակը
Սակայն երիտասարդ արքան այլ ծրագիր ուներ։ 921 թվականին Յուսուֆը (իր զորահրամանատար Բեշիրի գլխավորությամբ) հսկայական բանակ է ուղարկում՝ Սևանա լճի մոտ Աշոտին վերջնականապես ջախջախելու համար։ Արաբների կողմից կռվում էին հազարավոր հեծյալներ, իսկ Աշոտի մոտ մի բուռ մարդիկ էին։
Աշոտը հրամայում է գիշերը իր մարդկանց նավակներով տեղափոխել Սևանի կղզի: Առավոտյան արաբները, տեսնելով, որ հայերը կղզում են, փորձում են նավակներով ու ծանծաղուտով առաջանալ։ Սակայն Սևանում ջուրը սառցե է նույնիսկ ամռանը, իսկ ափամերձ տիղմը կլանում է արաբական ձիերին: Այդ պահին Աշոտը նշան է տալիս, և հայ աղեղնավորները նավակներից անողոք հարվածներ են հասցնում հակառակորդին, իսկ լեռներում թաքնված հայկական հեծելազորը երկու կողմից շրջանցում և հարվածում է թշնամուն։
Արաբները հայտնվում են ջրային ծուղակի մեջ և խուճապահար նահանջում: Արաբական զորքը գլխովին ջախջախվում է, իսկ Բեշիրը հազիվ է փախչում: Այս փառահեղ հաղթանակից հետո ժողովուրդը թագավորին տվեց «Երկաթ» մականունը։
15 տարվա անդադար պայքար
Այդ հաղթանակից հետո նա կռվեց ևս 15 տարի՝ առանց դադարի։ Կռվեց արաբների դեմ, դավաճան իշխանների դեմ, Բյուզանդիայի դեմ, որը նույնպես ձգտում էր պատառ պոկել Հայաստանից։ Նա կորցրեց մայրաքաղաքը, կորցրեց ընտանիքը, իր յուրայինները երկու անգամ դավաճանեցին նրան, բայց նա ամեն անգամ ոտքի էր կանգնում ու վերադառնում։ Եվ նա վերականգնեց Հայաստանի անկախությունը։
Երբ նա մահացավ 929 թվականին (որոշ աղբյուրներով՝ 928-ին), Հայաստանը կրկին միասնական պետություն էր՝ Սևանից մինչև Արաքս՝ ամուր բանակով, կայացած թագավորությամբ և հարևանների հարգանքով։
Նրա ժամանակակիցները գրում էին․ «Նա քնում էր թամբի վրա, ուտում էր չոր հաց և երկեք չէր ժպտում, քանի դեռ թշնամին իր հողի վրա էր»։
Ահա այդպիսի արքա էր նա։ Թեև ոչ ծովից ծով կայսրություն ստեղծած Տիգրան Մեծ, այլ մի 20-ամյա տղա, ով իր երկաթե հավատքով ու 300 հոգով մոխիրներից հարություն տվեց Հայաստանին։

«Этический Индивидуализм-Էթիկական Անհատապաշտություն» ՖԲ էջից
Դիտվել է՝ 147

Մեկնաբանություններ