Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը
28.10.2026 | 15:04

Խորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Քնեսեթի համար քվեարկությունը, սակայն նոր կառավարության ձևավորման համար դեռ շատ գործընթացներ կան։ Անգամ ընտրությունների վերջնական արդյունքները չեն երաշխավորում, որ առավելագույն մանդատներ ստացած կուսակցությունները կկարողանան համաձայնության գալ՝ կառավարող կոալիցիա ձևավորելու շուրջ։

Մինչև նոյեմբերի 4-ը կհրապարակվի Քնեսեթի 120 պատգամավորական մանդատների վերջնական բաշխումը։

Մինչև նոյեմբերի 11-ը նախագահ Հերցոգը, խորհրդակցություններից հետո, կառավարության ձևավորման մանդատը կհանձնի Քնեսեթի պատգամավորներից մեկին։ Ընդ որում, նա պարտավոր չէ ընտրել ամենաշատ ձայներ հավաքած ուժի ղեկավարին։ Հիմնական չափանիշն այն է, թե թեկնածուն որքանո՞վ է ի վիճակի կոալիցիա ձևավորելու։

Առաջին թեկնածուն կառավարություն ձևավորելու համար ստանում է 28 օր, որը կարող է երկարաձգել ևս 14 օրով։

Եթե համաձայնության հասնել չի հաջողվում, նախագահը կարող է մանդատը փոխանցել մեկ այլ պատգամավորի։ Վերջինս կունենա ևս 28 օր։

Եթե երկրորդ փորձն էլ ձախողվի, նախաձեռնությունը նախագահից կանցնի Քնեսեթին, և 61 պատգամավորի գրավոր աջակցություն ստացած որևէ պատգամավոր կստանա ևս 14 օր՝ կոալիցիա ձևավորելու համար։

Եթե այդ դեպքում էլ չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա

խորհրդարանը կցրվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։

Մինչ այդ՝ Նաթանյահուի գործող կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները։

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. խորհրդարանական մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են։

Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու, հատկապես, որ նախորդ խորհրդարանի համեմատ, այս անգամ արաբական կուսակցությունները շատ մանդատներ են ստանում: Դա զգալի ազդեցություն կարող է գործել ինչպես Իսրայելի կառավարության ձևավորման, այնպես էլ տարածաշրջանային հետագա քաղաքականության վրա:

Կարելի է ասել, որ կա՛մ արաբական ուժերի մանդատները էական դեր կխաղան Իսրայելի հաջորդ վարչապետի համար, կա՛մ Նաթանյահուի և Այզենկոտի ճամբարները կփորձեն միմյանց միջև համաձայնության գալ, կա՛մ էլ, որոշ ժամանակ հետո, կանցկացվեն նոր ընտրություններ:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 163

Մեկնաբանություններ