Առաջինը Հայաստանում նշանակում է պատասխանատվության բացակայություն, անհեթեթությունների շարան, անեծք ու հայհոյանք։ Այն դարձել է պարսավող, հարևանին բանսարկող ու ատելության քուլաներ փսխող։
Երկրորդը` պատասխանատվություն, վարքագիծ, ու անտիկ հունական իմաստասիրական` խոսել այնքան, որքան պետք է, այնտեղ, որտեղ պետք է, և այն` ինչը կազդուրիչ է, ինչը սթափեցնող է, ինչը համատարած աղմուկի մեջ լռության ձայնը ճեղքող է։ Այն ընկածին բարձրացնող է, ու հիվանդին բուժող, բանտվածին ազատող և անփորձին` խրատող:
Արա Պողոսյան