Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Առաջ են գնում դեպի տիտղոսային ընդդիմության ապալեգիտիմացում

Առաջ են գնում դեպի տիտղոսային ընդդիմության ապալեգիտիմացում
29.10.2026 | 13:02

Նիկոլը շատ հստակ, կոնկրետ, ռացիոնալ պլանավորմամբ առաջ է գնում՝ դեպի նախօրեի հայ-ադրբեջանական և TRIPP օրակարգից անցում դեպի արտահերթ ընտրություններ, դեպի ընդդիմության ապալեգիտիմացում ու նրա նկատմամբ հանրային հիասթափեցում, ինչպես նաև դեպի նոր ԱԺ-ում նոր ընդդիմադիրների օրակարգի լեգիտիմացում:

Ընդդիմադիրները նախ պետք է հստակ, սցենարներով հասկանային և գնահատեին, թե «մենք հաղթելու ենք և դառնալու ենք իշխանություն» օրակարգից հետո ինչպե՞ս են տեղավորվում «ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ենք» նարատիվի տակ, քանի որ ԱԺ-ն նիկոլի ԱԺ-ն է լինելու, և, ըստ անհրաժեշտության, նա ամեն բանի ընդունակ է՝ իր դրսի պարտավորություններն ու պայմանավորվածությունները գործարկելու համար:

Բռնցքամարտի մասով՝ նախ կարևոր է, որ, լինելով փոքրաթիվ, ընդդիմադիրներները կռիվ կարող են տալ ու իրենց ձիգ պահեցին:

Տգեղ է նման պայմաններում դիտորդի կարգավիճակը, հատկապես, երբ քո ողջ թիմը ամեն ձևով քեզ ամենատարբեր վիճակներում պաշտպանում է, իսկ դու, կռվի թունդ պահին, կանգնած կողմից նայում ես:

Դե, ռեգիոնն էլ եռում է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ