Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Ալիևյան ՕՄՈՆ-ը Հայաստանի խորհրդարանում

Ալիևյան ՕՄՈՆ-ը Հայաստանի խորհրդարանում
30.10.2026 | 12:33


Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, տեսնելով, որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցություն չեն ունենում, որոշել է կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային ժողովում՝ ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ:
Ռուբինյանի կողմից ընդմիջում չհայտարարելը և «Ենի Էրմենիստան» իշխող կուսակցության պատգամավորների կոորդինացված և ակնհայտաբար նախօրոք մշակված գործողությունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանի խորհրդարանում ալիևյան ՕՄՈՆ-ի հատուկ գործողության հետ, որի նպատակն էր ընկճել ընդդիմությանը և ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայները:
Բայց սրանց գյադայությունն ուղղակի նոր ռեկորդներ է սահմանում:
Շրջապատված ոստիկանությամբ, ԱԱԾ-ով, քննչական մարմիններով, բոլոր մակարդակների պետական ապարատով, ապօրինաբար օգտագործելով այդ բոլոր պետական մարմինների լծակները ընդդիմախոսներին զանգվածաբար կալանավորելու, նրանց դեմ սարքած գործերով հալածանքներ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում անգամ արտադատարանական ֆիզիկական հաշվեհարդարներ կատարելու նպատակով՝ Փաշինյանն իրեն թույլ է տալիս իջնել գյադայական հակապետական ցինիզմի մակարդակի:
Ա՛յ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է քյոթակել, դու սուս-փուս կուլ ես տվել: Հիմա փոխանակ դատապարտեիր բռնությունը խորհրդարանում, ախրաննիկների հետևում պատսպարված՝ հլա մի հատ էլ հիանում ես ժողովրդավարական ազատությունների վրա քո խունվեյբինների գործած հարձակումով:
Տո լա՛վ էլ ուժեղ իրենց պահեցին, հաստատ քեզնից հազարապատիկ:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ
Դիտվել է՝ 107

Մեկնաբանություններ