Բա որ հայտարարում էիք, թե ընտրությունները կեղծված են, իշխանությունը յուրացված է, ու դրանով հանդերձ գնում էիք ԱԺ, չէիք մտածո՞ւմ, որ կիսելու եք այդ կեղծված ընտրությունների հետևանքները։
Եթե սրանք պատրաստ են եղել վաճառել պետությունը, դառնալ հազարավոր մարդկանց մահվան պատճառ, անտուն թողնել հարյուր հազարավորների, սրիկայաբար կեղծել ընտրությունների արդյունքները և ցինիկաբար յուրացնել իշխանությունը, ինչո՞ւ պիտի պատրաստ չլինեն ձեզ ևս զոհաբերելու կամ ԱԺ -ում հայհոյելու ու հարձակվելու։
Դե, սա ԱԺ չէ, սա մանկապարտեզ է։ Այստեղ անիմաստ է սպասել օրենսդրական կամ որևէ պետական նշանակության գործունեություն։ Հայաստանի ԱԺ-ն մեր ժամանակներում լուրջ, պետական մտածողություն ունեցող մարդկանց տեղը չէ։
Նաիրի Հոխիկյանյ