«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Եկեղեցու ինստիտուտը բանակում քանդեցին, տեղը լցրին վտանգավոր գաղափարներով

Եկեղեցու ինստիտուտը բանակում քանդեցին, տեղը լցրին վտանգավոր գաղափարներով
05.11.2026 | 12:07

Քննչական կոմիտեի ղեկավարը, անդրադառնալով բանակում ինքնասպանության մեծաթիվ դեպքերին, նշում է, որ հիմնական պատճառներից են նաև կոնկրետ զինծառայողների՝ որոշակի աղանդների (սեկտաների) հարելը, ինչի պայմաններում վերջիններս ինքնասպանության հակվածություն են ունենում:
Որպես օրինակ՝ ՔԿ ղեկավարն ասում է, որ այդ խմբերին հարողները հատուկ դաջվածքներ ունեն, որոնք, մասնագետների եզրակացությամբ, վկայում են զինծառայողների մոտ ինքնասպանության հակվածության մասին:
Բարձրաստիճան պաշտոնյայի արձանագրումները մեկ այլ սարսափելի փաստի մասին են խոսում:
Փաստորեն, ինքնասպանություն գործածների մի խումբը որոշակի (դեռևս անհայտ) աղանդների հարողներ են, որոնք մարմնի վրա կոնկրետ դաջվածքներ ունեն, իսկ բանակում գործող համապատասխան օղակները, ԶՈւ-ում կարգապահության պահպանման և նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմնական կառույցները մատնված են հանցավոր անգործության:
Երկրորդ՝ ոչ միայն ինքնասպանությունների, այլև, առհասարակ, նմանատիպ վտանգավոր խմբերի դեմ բավականին արդյունավետ աշխատանք էին ժամանակին տանում ԶՈւ-ում տասնամյակներով գործող Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայողները, մինչդեռ իշխանությունն այդ ինստիտուտը քանդեց և տեղը լցրեց վտանգավոր գաղափարներով:
ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը ոչ միայն ինքնասպանությունների պատճառահետևանքային կապի, այլև բանակում գործող անվերահսկելի գործընթացների մասին է, որտեղ ներմուծվում են սարսափելի երևույթներ ու բարքեր, իսկ բանակ դրանց մուտքը կանխելու կամ ներսում դրանք չեզոքացնելու բավարար ջանքեր չեն գործադրվում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ