Բանական մարդը, երբ ստում է, սովորաբար գիտակցում է, որ շեղվում է իրականությունից։ Այդ գիտակցումն առաջացնում է ներքին անհարմարություն, վախ կամ գոնե որոշակի ամոթի զգացում։
Սակայն կան մարդիկ, որոնց համար սուտն այլևս ոչ թե իրականությունը թաքցնելու բացառիկ միջոց է, այլ իրականությունը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք։
Նրանք չեն փորձում համոզիչ բացատրել, թե ինչու են երեկ մի բան ասել, իսկ այսօր՝ դրա հակառակը։ Նրանց համար կարևոր է, թե վերջին ասվածը որքանով է ծառայում իրենց նպատակին։
Իսկ նպատակը պարզ է և ձգող. նրանք արդեն այնտեղ են, իսկ մեզ տանում են…
Սենոր Հասրաթյան