ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Եթե ընկած է երկրի իշխանությունը՝ նվաստացվում են երկիրն ու ազգը

Եթե ընկած է երկրի իշխանությունը՝ նվաստացվում են երկիրն ու ազգը
08.11.2026 | 12:45


Նիկոլ Փաշինյանի բռնապետական ռեժիմի աստված համարվող թուրքերը մի ասույթ ունեն' ընկած ես, ոտքերը համբուրիր, կանգնում ես, վիզը կտրիր։
Այս մարդիկ երեկ ընկած էին ռուսների ոտքերի տակ, ռուսների ոտքերն էին համբուրում, հիմա ընկած են թուրքերի ոտքերի տակ, թուրքերի ոտքերն են համբուրում։ Այսօր քանի որ կարծում են, թե այլևս ռուսների ոտքերի տակ ընկած չեն, թուրքական հոգեբանությամբ մտածում են, թե կարող են ռուսների վիզը կտրել։ Բայց մի հարցում սխալվում են։ Իրենք կանգնած չեն։
Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ընդամենը համբուրելու ոտքերն է փոխել, բայց ինքը այդպես էլ ընկածից վերև չի բարձրացել, ինչը ողբերգություն է Հայաստանի և հայ ազգի համար, քանի որ եթե ընկած է երկրի իշխանությունը, ապա նվաստացվում են երկիրն ու ազգը։
Պետության ղեկավարը պետք է արժանապատվություն ունենա ու միշտ կանգնած լինի, ոչ թե պարբերաբար օտարի ոտքեր փոխի համբուրելու համար. երեկ՝ ռուսների, այսօր՝ թուրքի, վաղը՝ եսիմ ում։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է՝ 135

Մեկնաբանություններ