Աղոթարան
09.11.2026 | 00:02
Եվ արդ, հողանյութ կերպարանքովս ընկնելով երեսն ի վայր,
Եվ ծնրադրական երկրպագությամբ գլուխս խոնարհած`
Ողորմած Բարեգործիդ կենդանարար ոտքն եմ համբուրում,
Եվ այս աղոթքն եմ ընծայում Մեծիդ։
Փութա՛ ինձ շուտով ողորմել, գթած, աղաչում եմ Քեզ։
Ողորմի՛ր, հզոր, կրկին ողորմի՛ր։
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Օրհնյա՜լ հավիտյանս։
Ամեն։
Սուրբ Գրիգոր Նարեկացի
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ