«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Պապ թագաւորի ձախողանքը՝ ըստ Վարդգէս Ահարոնեանի

Պապ թագաւորի ձախողանքը՝ ըստ Վարդգէս Ահարոնեանի
11.11.2026 | 12:53

ՀՅԴ գործիչ, մտաւորական, իրաւաբան, մանկավարժ Վարդգէս Ահարոնեանը (1888-1965 թթ․) ծնուել է Սուրմալու գաւառի Իգտիրմաւա գիւղում։ Նախնական կրթութիւնը ստացել է Երեւանում եւ յաճախել Երեւանի ռուսական գիմնազիան: Ապա ընդունուել է Մոսկուայի համալսարանի իրաւաբանական բաժինը եւ աւարտել 1912 թ․: Երիտասարդ տարիքից անդամագրուել է ՀՅԴ-ին եւ 1914 թուականին, կամաւորական գնդերի կազմութեան ժամանակ, դարձել Անդրանիկ զօրավարի քարտուղարը եւ թարգմանիչը:
Հայաստանի Հանրապետութեան շրջանում Վարդգէս Ահարոնեանը նախ եղել է Երեւանի դատախազը, ապա՝ դատական համակարգի ազգայնացումից յետոյ, վարել ՀՀ առաջին դատախազի պաշտօնը: Հայաստանի խորհրդայնացումից յետոյ անցել է Փարիզ, իսկ 1923 թ․՝ ՀՅԴ Ամերիկայի կառոյցի հրաւէրով, շրջուն գործիչի պաշտօնով մեկնել է Նիւ Եորք, ուր իր կողակից Արմենուհի Տիգրանեանի հետ հիմնել է «Ահարոնեան Վարժարան»-ը եւ կազմել հայերէնի դասագրքեր: Տարիներ շարունակ եղել է ՀՅԴ ԱՄՆ Կենտրոնական կոմիտէի անդամ։ Մահացել է Վաշինգտոնում։ Վարդգէսն առաջնեկն է հանրահռչակ գրող Աւետիս Ահարոնեանի։
Վարդգէս Ահարոնեանի գրչին են պատկանում իրաւագիտական, գաղափարական, քաղաքական եւ գրական հարիւրաւոր աշխատութիւններ։ Հեղինակն է՝ «Յովհաննէս Թումանեան – Մարդը եւ բանաստեղծը» (Բոստոն, 1936 թ․), «Րաֆֆիի կեանքն ու գործը» (Նիւ Եորք, 1936 թ․), «Անդրանիկ՝ մարդը եւ ռազմիկը» (Բոստոն, 1957 թ․) եւ «Լեւոն Շանթ՝ մարդը եւ գործը» (Երեւան, 2019 թ․) մենագրութիւնների։
Վարդգէս Ահարոնեանը 1946 թ․ քննադատական գրախօսական է գրել Ստեփան Զօրեանի «Պապ թագաւոր» (Երեւան, 1944 թ․) պատմական վէպի մասին, որի մի հատուածում ասում է․ «Պապի թագաւորութիւնը լաւ սկզբնաւորութիւն ունեցաւ: Նրա խորհրդատուն էր բիւզանդական աքսորից վերադարձած Ներսէս Մեծ Կաթողիկոսը: Մուշեղ Մամիկոնեանը իր հզօր բազուկն էր տրամադրել Պապի գահի պաշտպանութեան։ Արշակից երես դարձրած նախարարները հետզհետէ խմբուեցին Պապի շուրջ: Բիւզանդիան բարեացակամ էր տրամադրուած Հայաստանի հանդէպ։
Շատ չանցած, սակայն, ամէն ինչ տակն ու վրայ եղաւ Պապի շուրջը: Մեծն Ներսէսը եւ ամբողջ հոգեւորականութիւնը թշնամացան Պապի հետ: Մեր պատմիչներից Մովսէս Խորենացին եւ Փաւստոս Բիւզանդը պնդում են նոյնիսկ, որ Պապը թունաւորել է Ներսէսին: Հայ նախարարները լքեցին Պապին: Բիւզանդիան երես դարձրեց իր օգնութեամբ գահ բարձրացած Պապից: Բիւզանդիայի դժգոհութիւնն այնտեղ հասաւ, որ Վաղէս կայսրը, իր զօրավարներից մէկի՝ կոմս Տերենտի ձեռքով սպանել տուեց Պապին:
Ինչո՞ւ այդպէս վերջացաւ Պապի թագաւորութիւնը, որ թւում էր, թէ մի լաւ դարագլուխ էր բացել մեր պատմութեան մէջ։ Այս հարցի պատասխանն է փորձում տալ իր ուշագրաւ վէպով Ստեփան Զօրեանը: Եւ նրա տուած պատասխանը միանգամայն տարբեր է այն պատասխանից, որով մեր պատմիչները բացատրում են Պապի թագաւորութեան ձախողանքը» (Ահարոնեան, Վարդգէս, Ստ․ Զօրեանի «Պապ թագաւոր» պատմական վէպը, «Հայրենիք» օրաթերթ, Բոստոն, 1946 նոյեմ․ 1, էջ 1-2)։
․․․Ի՞նչ է յուշում եւ պատգամում Վարդգէս Ահարոնեանն իր այս մեկնաբանութեամբ ՀՀ այսօրուայ քաղաքական իշխանութեանը։ Կարծում եմ՝ սա առնուազն խորհելու տեղիք պէտք է տայ Երեւանի Ամիրեան փողոցը «Պապ թագաւոր» վերանուանած եւ իրեն երբեւիցէ Պապ թագաւոր երեւակայած առաջին դէմքին։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ
Դիտվել է՝ 68

Մեկնաբանություններ