Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

«Քաղաքագետ» տիտղոսը՝ որպես ինքնահաստատման և բամբասանքի գործիք

«Քաղաքագետ» տիտղոսը՝ որպես ինքնահաստատման և բամբասանքի գործիք
11.11.2026 | 13:19

Քաղաքագիտությունը՝ որպես գիտություն և որպես պատասխանատու մասնագիտություն, Հայաստանում կզարգանա միայն այն պարագայում, երբ դադարենք ամեն «չորս բառ» իրար կապողին անվանել քաղաքագետ, երբ դադարենք լրատվամիջոցներով որպես քաղաքագետ ներկայացնել մարդկանց, ովքեր ո՛չ միայն համապատասխան կրթություն չունեն, այլև չունեն տարրական գիտելիքներ։
Քաղաքական գիտությունները Հայաստանում կզարգանան, երբ քաղաքագետին դիտարկենք ո՛չ թե որպես մի մարդու, ով պարտավոր է պարզապես խոսել, այլ որպես մասնագետի, ով մատուցում է մասնագիտական ծառայություններ և դրանց որակի համար կրում է համապատասխան պատասխանատվություն, ինչպես՝ տնտեսագետը, ֆինանսիստը, իրավագետը, խառատը, բժիշկը և այլք։
Հակառակ դեպքում, «քաղաքագետ» ինքնակոչվելը դարձել է շատ հարմար «տիտղոս» նրանց համար, ովքեր ցանկանում են ինքնահաստատվել հանրային տիրույթում։ Դրա համար կա զրո պատասխանատվություն, սակայն փոխարենը պախարակվում է մասնագիտությունը՝ մնալով սոսկ հրապարակախոսական տիրույթում՝ առանց գիտական պատասխանատվության։
Վիճակն ավելի վատ է, երբ սկսում են միջազգային հարաբերություններ ու անվտանգային թեմաներ «վերլուծել»։ Եթե ներքին քաղաքականության մասով նրանց «վերլուծական նյութը» պատերի տակի բամբասանքն է, ապա միջազգային հարաբերությունների մասով այն կատարյալ խայտառակություն է։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ