Բավականին դժվար ու բարդ է ինձ համար նայել Շուշիում տեղի ունեցողի կադրերը, բայց ստիպված եմ նայել, քանի որ պետք է տեսնել անտեսանելին։
Այսպիսով, Ալիևի և Էրդողանի համատեղ պաշտոնական խնջույքի ժամանակ, որը տեղի էր ունենում Շուշիում և նվիրված էր պատերազմում տարած, այսպես ասած, հաղթանակին, սկզբում Էրդողանն ու իր տիկինը, Ալիևն ու իր քաղաքական հետնորդ կինը կանգնած սպասում են, որպեսզի խնջույքի մասնակիցները հերթով մոտենան ու իրենց ողջունեն, շնորհավորեն։ Երբ հերթը հասնում է զինվորականներին, Ալիևը ընդառաջ է գնում նրանց, թևանցուկ անում մեկին ու, դառնալով Էրդողանին, ասում է․«Թշնամուն դաս տվողները ա՛յ իրենք են, իրե՛նք են հաղթել, ուրիշ ոչ մեկը»։ Եվ սկսում է բոլոր զինվորականների հետ հերթով ողջագուրվել՝ միայնակ թողնելով Էրդողանին ու իր տիկնոջը, ստվերելով Էրդողանի ներկայությունը։
Իհարկե, կադրերով շատ ավելի տպավորիչ է երևում այս ժեստը։ Մի խոսքով, Ալիևն ամեն ինչ արել է, որպեսզի այդ, այսպես կոչված, հաղթանակը վերագրի Ադրբեջանին, և Էրդողանն այլևս պարտքեր չպահանջի:
Կարեն Հովհաննիսյան