Անմարդկային պայմաններ և բուժզննման իմիտացիա ՔԿՀ-ներում
12.11.2026 | 12:37
Սրբուհի Գալյանն ասում է, որ յուրաքանչյուր ոք քրեակատարողական հիմնարկում հայտնվելուն պես անցնում է բուժզննում։ Ամո՛թ քեզ, Սրբուհի՛, ռոբոտի նման բառեր կրկնելով չէ։ Դու ինձանից լավ գիտես, որ դրանք բուժզննումներ չեն, այլ ընդամենը բուժզննման իմիտացիա։
Սիրելի՛ հայրենակիցներ, սրանց բուժզննումներն այնքան վատն են, որ հենց հիմա էլ ինքս վատառողջ եմ, բայց անգամ սրանց դեղերից չեմ օգտվում։ Նույնիսկ ջերմիջեցնողը պիտանի չէ օգտագործման համար, կարծես կավիճ լինի։
Իսկ կոնկրետ «Արթիկ» ՔԿՀ-ի ղեկավարությունը կապ չունի ո՛չ հայ լինելու, ո՛չ էլ մարդասիրության հետ։ Դեռ երեկ տարեց, հիվանդ մարդուն, հաշվի չառնելով ոչ մի հանգամանք, պատժախուց են իջեցրել։
Ցավակցում եմ մահացածի հարազատներին։
Իսկ դուք՝ ընդդիմադիր կոչվածներդ, չփորձե՛ք խաղալ ժողովրդի զգացմունքների հետ և տվյալ ողբերգական դեպքն օգտագործել ձեր քաղաքական շահերի համար։
Այս ողբերգության մեջ մեղավոր են բոլորը։ Վախեցե՛ք ժողովրդից և Աստծո դատաստանից, վախեցե՛ք այն օրվանից, երբ կունենանք մարդասիրական հզոր Հայաստան։
Հայե՛ր ջան, այս ամենը բարձրաձայնելուս միակ նպատակն է, որ կանխենք նման դեպքերը։
Դավիթ ՔԱԼԱՇՅԱՆ
Մեկնաբանություններ