Սրանք, չգիտես՝ ինչի, հուզվում ու նեղվում են, որ ինչ-որ մեկն իրենց անիծում կամ իրենց երեխաների հասցեին որևէ բացասական բան է ասում (ինչը, սկզբունքորեն, նորմալ է)։ Բայց, չգիտես ինչու, հանկարծ մոռանում են, թե ով է այդ խոսույթն ու լեքսիկոնը հանրային դաշտ բերողը, այդ ամենի կնքահայրը։
Հիշեցնեմ՝ դուք էիք։
Կարճ հիշողություն ունեցողներին հիշեցնեմ 2018-ի անեծքները, հայհոյանքներն ու դագաղները, սպառնալիքներն ու մարդկանց հոգեբանորեն ճնշելը։ Լավ չեք, էլի, հիշում, թե մարդկանց հեռախոսահամարներն ինչպես էիք հրապարակում, որ զանգեն ու վախեցնեն, սպառնան, չէիք թողնում՝ հարազատի թաղմանը մասնակցեն, դպրոցում երեխաներին էիք թիրախ դարձնում, լացացնում։ Մի խոսքով՝ չմանրանամ։
Ասածս ինչ է՝ դուք եք բացել «Պանդորայի արկղը», ու ձեզ չթվա, թե այդ ամենը ձեզ չի հասնելու։ 2018-ի ձեր հրահանգով անողը հիմա էլ է սկսել իր նույն գործը (տեսակի հարց ա), այնպես որ, հանրության այդ «ներքևի» հատվածին վերև բարձրացնողն էլ եք դուք։
Մի՛ նեղվեք ու ամենակարևորը՝ հեչ էլ մի՛ հուզվեք։ Մենք դրա միջով մի հատ արդեն անցել ենք։
Արմեն Հովասափյան