Պետք է ամեն ինչը դիտել և փորձել հասկանալ գոյության պայքարի լույսի ներքո, երբ միմյանց հաղթելու և կյանքի համար անհրաժեշտ բարիքների հնարավորինս ավելի մեծ կտորին տիրանալու համար մարդիկ մտածում են նորանոր միջոցներ, որն էլ մարդկային հասարակության զարգացման միակ պատճառն է։
Զարգացման այդ պրոցեսն էլ բերում է մարդկային հարաբերությունների բարդացման, որն էլ, նոր պայմաններում հասարակական կյանքի կայունության ապահովման պահանջի հետ միասին, ծնում է մարդկանց կառավարելու նոր տեխնոլոգիաների կարիք և որն էլ ցեղային մակարդակից դեպի ցեղերի միություն և պետականություն գնալու էվոլյուցիոն ճանապարհի բացատրությունն է։
Նույն տենդենցը, այն է՝ մարդկային հասարակության բարդության անշեղ աճին ուղեկցող ինտեգրացիոն պրոցեսները, շարունակվում են նաև մեր օրերում, որոնց նպատակն էլ մնում է նույնը՝ նոր պայմաններում ապահովել մարդկանց կյանքի կայունությունը, որն էլ հնարավոր է միայն հզորության բևեռների միջև ուժային բալանսով։
Նման ուժային բալանսն էլ հնարավորի է միայն մոտավորապես հավասար հզորությունների միջև, որն էլ ծնում է ներկա տենդենցը դեպի խոշոր բլոկային քաղաքականություն։
Ներկայում տեղի է ունենում նման խոշոր տնտեսաքաղաքական խոշոր բլոկների ձևավորում ամբողջ աշխարհում, որն էլ վերից վար պրոցես է, այսինքն, մի պրոցես, որտեղ ամենահզորներն են կայացնում հիմնական և բացարձակ բնույթի որոշումները։
Ավելի պակաս հզորներն էլ, հաշվի առնելով ամենահզորների կայացրած բացարձակ որոշումները, կայացնում են իրենց ոչ բացարձակ կամ պայմանական որոշումները, և այսպես, հզորությունների հիերարխիայով դեպի ներքև, որի ստորոտներում էլ որոշելու բան չի մնում, քանի որ արդեն ամեն ինչ որոշված է լինում։
Նման գերհզոր պրոցեսներում ամենաթույլերից նրանք են շահում, որոնք կարողանում են ժամանակին տեսնել իրենց տեղը ապագա աշխարհում, իսկ նման բանն էլ հնարավոր է տեսնել միայն բնազդով կամ էլ՝ գիտելիքով։
Պատմությունը ցույց է տվել, որ, բնազդով առաջնորդվելով, միշտ էլ տակ ենք տվել և, զարմանալիորեն, հիմա էլ ենք տակ տալիս, բայց այս անգամ արդեն՝ գիտելիքից հեռու լինելու կամ էլ, պարզապես, թույլից բացի, նաև խորապես տգետ լինելու պատճառով։
Պավել Բարսեղյան