Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ամեն խնդիր լուծված է

Ամեն խնդիր լուծված է
13.11.2026 | 00:00

Նոյեմբերի 13

Մարդկանց մոտ շատ թյուր մի ըմբռնում կա «Ինձ մոտ եկեք» Իմ այս հրավերի վերաբերյալ: Այս խոսքը շատ հաճախ ընդունվել է իբրև պարտադրանք, որ պարտավոր են կատարել` Արարչի հանդեպ ունեցած երախտագիտությունից մղված. կամ մի պարտք, որ պետք է հատուցել Փրկչին: «Ինձ մոտ եկեք» խոսքը իր մեջ պարունակում է մեծարժեք իմաստ, որ վեր է, քան ասվածները: «Ինձ եկեք»` ձեր կյանքի կնճռոտ խնդիրները լուծելու համար. ամեն տեսակ վախերից ազատագրվելու համար, ձեր պակասությունները լրացնելու համար՝ լինեն դրանք մարմնավոր, մտավոր, թե հոգևոր:
Հիվանդներ, Ինձ եկեք` առողջանալու համար. անտուններ, տուն ուզեք Ինձնից. միայնակներ, բարեկամներ պահանջեք Ինձնից, տկարնե’ր, ուժ ուզեք Ինձնից: Ինձ մոտ եկեք` ամեն ինչի համար:
Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ