Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.11.2026 | 00:03

Գոհանում եմ քեզանով, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ Անունը, որ պահպանեցիր Քո անարժան և մեղավոր ծառային այս ցերեկ ու խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որպեսզի Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով և աներկյուղ, խաղաղությամբ ու առանց փորձանքների:
Ամեն
Դիտվել է՝ 188

Մեկնաբանություններ