Բավակա՛ն է սեփական երկրի ճակատագիրը մեկ մարդու քաղաքական հավակնությունների զոհասեղանին դնել։
Երկիրը չի կարող ապրել մշտական ցնցումների, թշնամանքի, անվստահության ու անորոշության պայմաններում։ Ժողովուրդը չի կարող ամեն օր արթնանալ նոր ողբերգությունների, հակասությունների, նոր սպառնալիքների ու հիասթափությունների իրականության մեջ։
Քաղաքական գործիչը իրավունք չունի իր սխալների գինը պարտադրել մի ամբողջ ժողովրդի։
Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ քաղաքացին ստիպված է լռել կամ հարմարվել։
Ես ուզում եմ ապրել մի Հայաստանում, որտեղ օրենքը բոլորի համար է, արդարությունը՝ ընտրովի չէ, իսկ ազգային շահը վեր է ցանկացած կուսակցությունից ու անձից։
Եվ այս ամենի պատասխանատվությունն ունի հստակ հասցե.
ՎԱՐՉԱՊԵՏ, ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ՏՈՒՐ։
Քո պաշտոնավարումը չի կարող ավելի կարևոր լինել, քան Հայաստանի ապագան։
Մեր ժողովուրդն արժանի է միասնության, արժանապատվության և ազգային անվտանգ ապագայի։
ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՐԺԱՆԻ Է ՇԱՏ ԱՎԵԼԻԻՆ։
Էլզա Հովհաննիսյան