Աղոթարան
14.11.2026 | 00:03
Աղաչում եմ Քեզ իմ Տեր և Աստված Հիսուս Քրիստոս,
Փրկիր ինձ և պահպանիր բոլոր թշնամիներից և նրանց որոգայթներից, հոգևոր և մարմնավոր փորձություններից։
Տե՛ր,
Ինձ հետ եղիր հանապազ օգնելու և փութա՛ ընկերանալու ինձ ամեն ժամ` առավոտյան և գիշերը, տանը և ճանապարհին, նստելիս, ննջելիս և արթնանալիս, աշխատելիս և հանգստանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ։
Ամեն։
Մեկնաբանություններ