Իրականում կարևոր չէ, թե ինչ է ասում Նիկոլը: Այս տարիերի ընթացքում, ինչ սուտ ասես՝ ասել կամ գրել է: Սակայն իրականում արել է բոլորովին այլ բան, շատ դեպքերում՝ ասվածի հակառակը:
Կարևոր է, տեսնել ու հասկանալ, թե ի՞նչ են նրա միջոցով անում Հայաստանի իշխանության օտար տերերը:
Արցախը թուրքական վերահսկողության տակ դնելուց հետո, փորձում են Հայաստանը զգուշորեն դուրս բերել իր հիմնական անվտանգային գոտուց և, որպես պանթուրքիզմի շղթայի կապող օղակ, տեղավորել թուրքական երկրների ազդեցության ու վերահսկողության գոտում:
Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ այս քաղաքականությունը շարունակվի, ապա 10-15 տարվա ընթացքում այն անխուսափելիորեն բերելու է Հայաստանի բնակչության կազմի զգալի փոփոխության, ինչպես նաև ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության արմատական վերանայման:
Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը պետք է դառնա այն երկիրը, որի արտաքին ու ներքին քաղաքականությունը ոչ միայն ներդաշնակ լինի, այլև ուղղակիորեն բխի Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից: Որպեսզի այդ քաղաքականությունն իրականություն դառանա և, որպեսզի այն լինի վերահսկելի, այսօրվա ՔՊ-ն (որոշները՝ գիտակցաբար, մեծ մասն՝ անգիտակից) ամեն ինչ անելու է, որպեսզի 10-15 տարի հետո ՀՀ ԱԺ-ում լինի նաև թուրք-ադրբեջանակսն խմբակցություն: Այն կարող է ձևավորվել բնակչության դեմոգրաֆիական կազմի փոփոխության շնորհիվ, ինչպես նաև ազգությամբ հայերով, որոնք պատրաստ կլինեն իրենց հակառուսականությունը դարձնել թուրքահպատակություն:
Արտակ Զաքարյան