Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

2025-ի օգոստոսին Հայաստանը Վաշինգտոնում ոչ թե դիվանագիտական ձեռքբերում ունեցավ, այլ կատարեց հերթական զիջումը

2025-ի օգոստոսին Հայաստանը Վաշինգտոնում ոչ թե դիվանագիտական ձեռքբերում ունեցավ, այլ կատարեց հերթական զիջումը
14.11.2026 | 16:06

2024-2025 թվականներին, երբ խոսում էինք Ադրբեջանի կողմից մաքսիմալիստական պահանջների ու ռազմական միջամտության սցենարի հավանականության մասին, փաշինյանական փորձագիտական, ինչպես նաև ՔՊ-ական, իշխանական մանր-մունր քարոզիչները իրենց պատռում էին, թե բա՝ խաղաղություն է, էս վատ փորձագետները մարդկանց ահաբեկում են։

2026-ի նոյեմբերին արդեն նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը բացահայտում է, որ ո՛չ միայն կար էսկալացիայի բարձր ռիսկ, այլև քննարկվում էր ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության տարհանման պլան։ Չէ, դուք պատկերացրեք` Երևանն արդեն կարող էր ապահով չհամարվել...

Իսկ ի՞նչ զիջում էր ցանկանում Ադրբեջանը, որը տրամադրեց Հայաստանը՝ դրանով նվազեցնելով էսկալացիայի ռիսկը։

Որպեսզի ավելի հասկանալի լինի, հիշենք, որ Արմենը խոսում է 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների մասին, իսկ այդ ամիսներին Ադրբեջանը ակտիվորեն պահանջում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»: Ի՞նչ եղավ դրա հետ, որ Ադրբեջանը որոշեց ցածրացնել էսկալացիայի ռիսկը։

Ընդամենը մի քանի ամիս անց` օգոստոսին, ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրվեց «խաղաղության համաձայնություն», բայց այլևս կասկածից վեր է, որ օգոստոսին Վաշինգտոնում կազմակերպված արարողության նպատակը խաղաղության պայմանագրի նախաստորագրումը չէր, որովհետև դրա համար Ադրբեջանը չէր գնա էսկալացիայի բարձրացման։ Այսինքն, էականը մյուսն էր` TRIPP-ը։ Սա հենց Ադրբեջանի պահանջն էր, ասելով` ինչ անուն ուզում եք տվեք, ինձ պետք է միջանցք, այսինքն՝ բովանդակությունը։

Հետևաբար, Արմենը ակամա բացահայտեց, որ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ո՛չ թե Հայաստանը դիվանագիտական ձեռքբերում ունեցավ, այլ, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո, Հայաստանը կատարեց հերթական զիջումը, որի դիմաց ստացավ ընդամենը «խաղաղության պայմանագրի» նախաստորագրում, ինչը անհրաժեշտ էր հաղթական տեսքով Հայաստանի հասարակությանը ներկայացնելու համար։

Հ.Գ. Ես միայն ցավ եմ ապրում, որ ամեն անգամ հաստատվում են մեր կողմից ներկայացված վարկածները։

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 73

Մեկնաբանություններ