ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ ազգային սուր բովանդակությամբ խորհրդանշական խնդիրը, կարելի է ասել, լուծվել է հասարակական ճնշման տակ

 Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ ազգային սուր բովանդակությամբ խորհրդանշական խնդիրը, կարելի է ասել, լուծվել է հասարակական ճնշման տակ
14.11.2026 | 23:28


Նոյեմբերի 3-ին և 4-ին այս էջում երկու գրառում էի արել Երևանում Վարդան Մամիկոնյանի արձանի չլուսավորված լինելու մասին։ Գրառումներն արտատպել էին նաև մի քանի լրատվամիջոցներ։
Վերջին երեք օրերին բացակայում էի Հայաստանից, կապս էլ շատ վատ էր։ Քիչ առաջ վերադարձա և ընկերոջիցս ուրախալի լուր ստացա՝ ահա այս լուսանկարը՝ արված նոյեմբերի 12-ին։ Ինչպես տեսնում եք, Հայոց սպարապետի հուշարձանը կրկին լույսերի մեջ է՝ ինչպես և մեր հիշողությունում։։ Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային...
Իսկ Վարդան Մամիկոնյանը, ի հեճուկս բոլոր վարձկան չարախոսների և կեղծ պատմաբանների, միշտ լինելու է հայոց ազգային-ազատագրական պայքարի մեծագույն խորհրդանիշներից մեկը՝ ոգեշնչելով մեզ չընկրկել, պայքարել և ամենածանր պարտություններից հետո անգամ կրկին ոտքի կանգնել։

Արմեն Այվազյան
Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ