Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Միությունը զորություն է

Միությունը զորություն է
16.11.2026 | 00:01

Նոյեմբերի 16

Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ (Մատթ. ԺԸ 20)։

Այս խոստման իրականացումը պահանջե՛ք Ինձնից։ Քանի որ իսկապես, երբ Իմ հետևորդներից երկու հոգի միասին են, Ես նրանց մեջ Երրորդն եմ։
Աշխատե՛ք չսահմանափակել Իմ այս խոստման հնարավորությունը։
Երբ դուք Իմ անունով մի տեղ եք հավաքված միակամ, միացած իրար հետ Իմ Հոգու կապերով, այդտեղ, այդ ժամին Ես ձեզ հետ եմ։ Ես ձեզ հետ եմ ոչ միայն այն ժամանակ, երբ Ինձ մոտ եք գալիս՝ ողջունելու և լսելու Իմ ձայնը, այլև ամեն ժամ, որտեղ էլ որ լինեք։
Հապա մտածե՛ք, թե ինչ է նշանակում այսօրինակ ուժը։ Երբ երկու հոգի միանում են Ինձ ծառայելու համար, նրանք մեծ զորություն ստանալու գաղտնիքին են տիրապետում։
Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ