Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մի սեր, որ դարձավ հայրենիք

Մի սեր, որ դարձավ հայրենիք
16.11.2026 | 12:56

Միքայել Նալբանդյանին բոլորս ճանաչում ենք որպես «Մեր հայրենիք»-ի հեղինակ։ Սակայն քչերը գիտեն, որ մեր օրհներգի հետևում թաքնված է մի անավարտ սիրո պատմություն, որը նա ողջ կյանքում պահեց իր սրտում...
Նոր Նախիջևանում երիտասարդ Միքայելը սիրահարվեց Վարդուհուն՝ Վարդ-Խաթունին։ Նա երդվել էր հավատարիմ մնալ այդ սիրուն մինչև վերջ, բայց կյանքն այլ կերպ դասավորվեց։ Վարդուհին ամուսնացավ ուրիշի հետ, իսկ Նալբանդյանն այդպես էլ երբեք ընտանիք չկազմեց։
Իր ցավն ու կարոտը նա հանձնեց թղթին։ «Մեկին՝ խոսք, մյուսին՝ հարս» վիպակում գրողը պատմեց իր սիրո մասին ոչ թե այնպես, ինչպես իրականում եղել էր, այլ այնպես, ինչպես երազել էր։
Նա չգտավ իր անձնական երջանկությունը, բայց սերը չմարեց նրա ներսում։ Այն վերածվեց ավելի մեծ ու վեհ զգացմունքի՝ սիրո առ հայրենիք։ Եվ հենց այդ սիրուց ծնվեցին այն տողերը, որոնք այսօր բոլորս գիտենք անգիր.
«Մեր հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար...»
Այդպես մի անավարտ սեր վերածվեց մեր ամենաամբողջական երգի՝ մեր պետական օրհներգի։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ