Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, որը հարվածում է մեր պետության միջազգային վարկին

Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, որը հարվածում է մեր պետության միջազգային վարկին
16.11.2026 | 13:22

Հայտարարություն

Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, որը ոչ միայն նսեմացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի հեղինակությունը, այլև հարվածում է մեր պետության միջազգային վարկին և հայ ժողովրդի արժանապատվությանը։
Հայաստանի վարչապետը պարտավոր է իր կեցվածքով և վարքագծով մարմնավորել պետական պատասխանատվություն, քաղաքական հասունություն և ազգային արժանապատվություն։ Մինչդեռ նրա անհարիր արարքներն ու պահվածքը Հայաստանի Հանրապետությունը դարձնում են ծաղրի առարկա՝ վնասելով պետության հեղինակությանն ու ժողովրդի պատվին։
Բանանի միջադեպը պարզապես զավեշտալի դեպք չէ։ Այն պետական բարձր պաշտոնի լրջության, ղեկավարի պատասխանատվության և պետական արժանապատվության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է։
Սակայն մեր մտահոգությունը չի սահմանափակվում վարչապետի այս կամ այն անհարիր արարքով։ Շատ ավելի խոր և վտանգավոր է այն քաղաքական ուղեգիծը, որի հետևանքով Հայաստանի ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը հայտնվել են լուրջ սպառնալիքի տակ։
Մենք համոզված ենք, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը թուլացնում է Հայաստանի պետական դիրքերը, նահանջ է արձանագրում ազգային շահերի պաշտպանության հարցում և նպաստում է Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ նկրտումներին։
Անընդունելի է, որ Հայաստանի իշխանություններն ազգային զիջումները ներկայացնեն որպես խաղաղության միակ ճանապարհ։ Խաղաղությունը չի կարող կառուցվել պարտադրանքի, միակողմանի զիջումների, ազգային արժանապատվության նահանջի և պատմական իրավունքների ուրացման վրա։
Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ իշխանության, ազգային շահերի անզիջում պաշտպանության և այնպիսի պետության, որի ղեկավարները կգործեն պետական մտածողությամբ, պատասխանատվությամբ և հայրենասիրությամբ։

14 նոյեմբերի, 2026 թ.

Հայկական Ժողովրդային Շարժում

Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժանմունք
Դիտվել է՝ 40

Մեկնաբանություններ