Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն. ըստ Միլյուկովի բանաձևի

Հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն. ըստ Միլյուկովի բանաձևի
16.11.2026 | 13:38

1916-ի նոյեմբերի 14-ին Ռուսաստանի դումայի կադետների ֆրակցիայի առաջնորդ Պավել Միլյուկովը, խոսելով ռազմի դաշտում և ներքին կյանքում իշխանությունների բացթողումներից, հարցրեց. «Ի՞նչ է սա՝ հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն»: Որոշ տվյալներով՝ դահլիճում ներկա է գտնվել անձամբ Նիկոլայ Երկրորդ կայսրը, և այդ հարցի հասցեատերն անձամբ ինքն էր:
Հիմա տեսեք՝ որքան տրամաբանական, ռացիոնալ հարց է տվել Միլյուկովը: Եթե իշխանությունն անում է մի բան, որը վնաս է տալիս պետությանն ու ժողովրդին, ապա իրոք պետք է հարցնել, պարզել՝ հիմա՞ր է վնաս տվող որոշման հեղինակը: Եթե հիմար չէ, բայց, միևնույն է, վնաս է տվել, ապա ո՞վ կամ ի՞նչ է այդ որոշման հեղինակը: Կարծում եմ՝ ճիշտ պատասխանի տարբերակները շատ չեն…
2025-ի գարնանը ժողվարչապետի ֆրակցիան օրը ցերեկով օրենք ընդունեց՝ Եվրամիությանն անդամակցելու մասին՝ այն դեպքում, երբ ո՛չ հրավեր կար ԵՄ-ից, ո՛չ էլ ՀՀ կողմից ներկայացված հայտ: Հարց. ո՞ւմ էր պետք այդ օրենքը, որը լրջագույն բարդություններ առաջացրեց ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում՝ սկսած հայկական գյուղմթերքի արտահանման արգելքից մինչև գազի կործանարար թանկացում: Չէ՞ր հասկանում այս ամենը ժողվարչապետ Փաշինյանը: Իսկ նրա գրանտակեր կոլեգանե՞րը:
Իհարկե, հասկանում էին, բայց ի՞նչ անեին նրանք, եթե անձամբ Ուրսուլան էր ուղարկել օրինագծի տեքստը: Հո չէին ասի, թե՝ կներես, Ուրսուլա տոտա, սույն օրենքը մեզ վարի կտա: Այդ ո՞ր գործակալին են երբևէ իրավունք տվել սեփական կարծիք ունենալ ու արտահայտել, որ ժողվարչապետ Փաշինյանի թիմին տան:
Եվ ուրեմն, ըստ Պավել Միլյուկովի բանաձևի՝ Նոր Հայաստանի իշխանությունը պարզապես դավաճան է: Կործանում է պետությունը գիտակցաբար, քանզի հակառակն անել չի կարող. հավաքական Արևմուտքը Հայաստանը տարան է դարձնում Ռուսաստանի դեմ, Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքն ընդամենն այդ գլոբալ նախագծի մաս է, իսկ թե ինչ կլինի հայ ժողովրդի հետ, Ուրսուլային չի հետաքրքրում:
Լավ կլինի, եթե հունվարից հետո, երբ գազի թանկացումը շղթայական ռեակցիա առաջացրեց և կաթվածահար արեց տնտեսության բոլոր ճյուղերը, ՀՀ տարածքում արածող նախրին և նորմալ քաղաքացիներին ընդդիմությունը մատչելի բացատրի ու նրանց ողբերգության պատճառն ու մեղավորին մատնանշի: Այսինքն՝ ասի. «Նոր Հայաստանի հարգանքի անարժան նախիր և նորմալ քաղաքացիներ (թեպետ նորմալ մարդկանց չարժե բացատրել, նրանք ինքնուրույն հասկանում են), Ուրսուլան ձեր տունը քանդեց, Ուրսուլան ձեր երեխաներին սառեցրեց-սատկեցրեց ու սոված թողեց»:
Բայց կանի՞ նման բան ՀՀ ընդդիմությունը, ռիսկ կանի՞ դեմ արտահայտվել սրբազան Արևմուտքին և ՀՀ եվրաինտեգրմանը: Կարծում եմ՝ ոչ: Նրանք կբավարարվեն ժողվարչապետ Փաշինյանի դատարկ և անիմաստ քննադատությամբ. Ուրսուլան անձեռնմխելի է, իսկական սրբուհի: Ի՞նչ եք սպասում մի ընդդիմությունից, որի ֆրակցիաներից մեկի ղեկավարուհին լոպազանում է, թե բա՝ «Մենք вообще ռուսամետ չԻնք (կարծես ռուսամետ լինելը западло է), մենք даже Ղրիմը Ռուսաստան ճԸնաչում չԻնք»։
Ինչպիսի՜ պետական իմաստություն, ինչպիսի՜ խոր աշխարհաքաղաքական ռազմավարություն, ինչպիսի՜ տիեզերական ինտելեկտ և ազգակործան դեգեներատության այլ դրսևորումներ...

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 154

Մեկնաբանություններ