Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են միմյանցից, որ համաձայնության հեռանկարների մասին խոսելն անիմաստ է

Կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են միմյանցից, որ համաձայնության հեռանկարների մասին խոսելն անիմաստ է
16.11.2026 | 14:27


Ինչպես շունն է վերադառնում իր փսխածին, այնպես էլ հիմարն է կրկնում իր հիմարությունը՝ ասվում է Աստվածաշնչում։
Աշխարհի մամուլը լայնորեն լուսաբանում է Աբու Դաբիում վերջերս կայացած բանակցությունները։ Պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում բոլոր մանրամասները, սակայն լրատվամիջոցները համակարծիք են մի քանի կարևոր հարցերի շուրջ։
Տարածքային հարցերի շուրջ հնարավոր համաձայնության եզրեր չկան։ Ռուսաստանի պատվիրակությունը կրկին հայտարարել է, որ չի զիջի իր տարածքի «ոչ մի թիզ», այսինքն՝ Դոնբասը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն և, իհարկե, Ղրիմը։ Ուկրաինական կողմը հրաժարվում է գնալ տարածքային որևէ զիջման։ Կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են միմյանցից, որ համաձայնության հեռանկարների մասին խոսելն անիմաստ է։
Ինչ վերաբերում է եվրոպական անվտանգության ավելի լայն հարցերին, ապա, ըստ արևմտյան մամուլի հրապարակումների, ՌԴ-ն կրկին ներկայացրել է Եվրոպայում անվտանգության նոր համակարգ ստեղծելու, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը մինչև 1997 թվականի սահմանները «հետ քաշելու» և ՆԱՏՕ-ի հետագա՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու իր առաջարկները, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։
Սա նշանակում է վերանայել այն գործընթացը, որը 30 տարի առաջ սկսել էին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա վարչակազմի անդամները՝ «նեոպահպանողականների» թևը։ Գործընթաց, որը, ըստ տասնյակ անվանի ամերիկացի և եվրոպացի վերլուծաբանների կանխատեսումների, հանգեցրեց Արևելքի և Արևմուտքի միջև նոր պատերազմի։ Գործընթաց, որը դարձավ անվտանգության երկընտրանքի վառ օրինակ․ ՆԱՏՕ-ն ընդլայնվում էր, քանի որ որոշ քաղաքական գործիչներ Ռուսաստանին սպառնալիք էին համարում, իսկ Ռուսաստանը սպառնալիք էր տեսնում հենց այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվում էր։
Լավ նորությունն այն է, որ ամերիկյան կողմը, կարծես, հասկացել է, որ առանց եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների քննարկման և հակամարտության խորքային պատճառների վերացման՝ երկարաժամկետ խաղաղ կարգավորումն անհնար է։ Վատ նորությունն այն է, որ եվրոպացի առաջնորդները շարունակում են կտրականապես մերժել այդ առաջարկները։ Եվ երկրորդ՝ այս հարցերի կարգավորման համար երկար ամիսներ, եթե ոչ տարիներ կպահանջվեն։ Իսկ պատերազմի յուրաքանչյուր նոր օրը մարդկային կյանքեր է խլում։
Այսպիսով, իմաստուն քաղաքական գործիչները, ի վերջո, ուշքի եկան և վերադարձան այն հիմնարար հարցերին, որոնք պետք էր քննարկել ու լուծել դեռ 30 տարի առաջ։ Վերադարձան իրենց իսկ հիմարությանը, ինչպես ասվում է Աստվածաշնչում։ Իսկ շներն էլ վերադարձան իրենց փսխածին, բայց՝ արդեն մի քանի այլ հանրապետություններում։

Արթուր Խաչիկյան
Դիտվել է՝ 77

Մեկնաբանություններ