«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լուռ կյանքեր

Լուռ կյանքեր
17.11.2026 | 00:02

Նոյեմբերի 17

Ապրե՛ս, բարի և հավատարիմ ծառա՛, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ (Մատթ. ԻԵ 21)։

Այս բառերը մեղմորեն ասվել են ավելի շատ նրանց ականջներին, ովքեր անտեսված են աշխարհի կողմից։ Մեծամեծ մարդկանց կամ աշխարհային հռչակ վայելողներին չէ, որ ասվել են այս խոսքերը, այլ լուռ, անձայն ու հավատարմորեն Ինձ հետևող այն հոգիներին, որոնք արիաբար իրենց խաչն են կրում՝ ժպտուն դեմքով նայելով աշխարհին։ Այս խոնարհ կյանքերի համար շնորհակա՛լ եղեք Ինձնից։
Վերևում ասվածը վերաբերում է հոգևոր կյանքով ապրողներին։ Երբ մեկը հավատարմորեն կատարում է իր պարտականությունները, նշանակում է՝ նա պետք է մտնի Իմ ուրախության՝ իր Տիրոջ կյանքի ուրախության մեջ։
Աշխարհը կարող է բոլորովին չտեսնել Իմ վարձատրությունը, որովհետև Իմ տվածը երկրային փառք, երկրային հարստություն, երկրային հաճույքներ չեն, այլ Աստվածային ուրախություն։ Այստեղ լինի, թե այնտեղ՝ լինի այս աշխարհի, թե հոգևոր աշխարհի մեջ, սա է Իմ վարձատրությունը՝ ուրախություն։
Այն ուրախությունը, որն անգամ ցավի, աղքատության ու տառապանքի մեջ կրում է հոգու հիասքանչ խայտանքը։ Այն ուրախությունը, որի մասին Ես ասացի, որ ոչ ոք չի կարող խլել ձեզնից։ Աշխարհի մեջ չկա որևէ հաճույք, որևէ վարձատրություն, որ պարգևի մարդուն այդ ուրախությունը։ Դա ծանոթ է սոսկ Իմ սիրելիներին և Իմ բարեկամներին։ Այս ուրախությունը կարող է լինել ոչ միայն իբրև վարձատրություն՝ ծառայության մեջ ցույց տված արդյունքի, այլ նաև իբրև փոխհատուցում՝ համբերությամբ ու արիությամբ կրած տառապանքի։
Ի սեր Ինձ և Ինձ հետ կրած տառապանքն անկասկած կբերի այս ուրախությունը, ինչպես բերում է Ինձ հետ ունեցած ձեր ամեն մի իրական շփումը։ Ուրեմն ապրե՛ք Ինձ հետ՝ այդ ուրախության թագավորության սահմաններում՝ Իմ թագավորության մեջ, որի դռանը կարող է ծառայություն լինել կամ կարող է լինել տառապանք։
Դիտվել է՝ 145

Մեկնաբանություններ