«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է

Խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է
17.11.2026 | 12:31

Մենք պետք է հստակ հասկանանք, որ բռնաճնշումները ռեժիմի իշխանաշինության հիմքն են, և դրանք չեն դադարելու։ Բռնաճնշումները համակարգային բնույթ ունեն, և պետք չէ անիրատեսական պատրանքներ փայփայել, որ դրանք կդադարեն։ Դադարեցնել զանգվածային տեռորը՝ նշանակում է կորցնել իշխանությունը։

Համակարգի դեմ միայն հակահամակարգը կարող է պայքարել, իսկ հակահամակարգ ունենալու համար պետք են կազմակերպվածության մեխանիզմներ, նաև՝ դրա համար արժեքների համակարգ, որոնք ստեղծված մարտահրավերներին համահունչ պետք է լինեն։

Դրանք տարբեր տեսք կարող են ունենալ, մասնավորապես մեկը քննարկենք։

Մենք ունենք եթե ոչ հազարավոր, ապա գոնե հարյուրավոր դեպքեր, երբ քաղաքական դրդապատճառներով մարդիկ բանտերում են, նրանց ուեցվածքը բռնագրավում են, աշխատանքից ազատում են, որի արդյունքում նրանց ընտանիքի անդամները նյութական, բարոյական ու հոգեբանական խնդիրների առջև են հայտնվել։

Կարելի է քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցության համազգային հիմնադրամ ստեղծել՝ քաղբանտարկյալներին, պատանդառվածներին, նրանց ընտանքներին աջակցելու համար։ Նրանցից շատերը համեստ ընտանիքների անդամներ են։ Նման համազգային հիմնադրամ պետք էր նաև ժամանակին ստեղծվեր զոհված զինծառայողների ընտանիքների և պատերազմի հաշմանդամների օգնության համար։

Նման համազգային հիմնադրամները և՛ հանրության բարոյական մթնոլորտն են փոխում, և՛ հանրային համերաշխության հիմք են հանդիսանում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 153

Մեկնաբանություններ