Կան մարդիկ, որոնց ամեմամեծ դժբախտությունն ու անբուժելի ցավն ինքնրույն մտածելու անկարողությունն է:
Նմաններին ասում ես՝ այդպես չի կարելի, իսկույն հակադարձում են՝ իսկ ի՞նչ ես առաջարկում: Ասել է թե՝ նրանք, աստծո տված մտավոր կարողությունից օգտվելու փոխարեն, նախընտրում են առանց մտածելու անել այն, ինչ պիտի հուշի դիմացինը:
Ու այդքանից հետո ամենադաժանն ու ցավացնողն այն է, որ հենց նմաններն են ճակատագրական պահերին մեղադրում նրանց, ովքեր երկրի համար ամենածանր պահերին պատասխանատվություն են կրել կամ էլ իրենց վաստակածից բաժին հանելՀայրենիքին:
Հ,Գ. Մտածել՝ չի նշանակում պարզապես խոսել կամ գրել: Մտածել՝ նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է երաշխավորված ինքնոչնչացնման:
Սենոր Հասրաթյան