ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բանաձև, որ պետք է հասկանալ «Եվրոպա» գոռալուց առաջ

Բանաձև, որ պետք է հասկանալ «Եվրոպա» գոռալուց առաջ
17.11.2026 | 22:33

Մենք միշտ պետք է հիշենք, որ Ուկրաինայի ողբերգությունը սկսվեց «Україна-це Європа», այսինքն, «Ուկրաինան Եվրոպա է» կեղծ գաղափարախոսությունից։

Եվ այստեղ պատճառը միայն այն չէ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Ուկրաինան գնա Եվրոպա, այլ պետք է հասկանալ, որ Եվրոպային Ուկրաինան անհրաժեշտ է, որպեսզի իր փոխարեն կռվի և քանդի Ռուսաստանը։

Եվ նույն տրամաբանության մեջ եվրոպացիներն ու հավաքական Արևմուտքը դիտարկում են հետսովետական բոլոր պետությունները, որոնք բոլորն էլ Եվրոպային անհրաժեշտ են ոչ թե այն պատճառով, որ այդ պետությունների քաղաքացիները ինտեգրվեն եվրոպական համայնքին ու ավելի լավ ապրեն, այլ որ եվրոպացիների փոխարեն կռվեն, ֆիզիկապես իրենց քաղաքացիների կյանքը զոհեն հանուն Եվրոպայի և հավաքական Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի՝ Ռուսաստանի դեմ։

Սա բանաձև է, և սա պետք է հասկանալ Եվրոպա գնալուց կամ Եվրոպա գոռալուց առաջ։

Հակառակ պարագայում, այո, բոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ։

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 46

Մեկնաբանություններ