ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դիվանագիտական լուծում դեռևս չի նշմարվում, իսկ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը շարունակում է պահպանվել

Դիվանագիտական լուծում դեռևս չի նշմարվում, իսկ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը շարունակում է պահպանվել
18.11.2026 | 12:15

ԱՄՆ-ի և Իրանի միջև գրեթե ինը ամիս շարունակվող պատերազմը հայտնվել է մի իրավիճակում, երբ երկու կողմերն էլ կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Սակայն հենց այդ հաշվարկն է դարձել հակամարտության գլխավոր փակուղու պատճառներից մեկը։ Դիվանագիտական լուծում դեռևս չի նշմարվում, իսկ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը շարունակում է պահպանվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ ընտրել է Իրանի վրա տնտեսական և ծովային ճնշումը շարունակելու ճանապարհը՝ խուսափելով նոր լայնածավալ ռազմական հարվածներից։ Վաշինգտոնում կարծում են, որ նոր ռմբակոծությունները կարող են չփոխել իրավիճակը, բայց առաջացնել Իրանի պատասխան գործողություններ՝ ուղղված Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին։

Այսպիսով, Թրամփի ռազմավարության հիմքում այժմ Իրանի ծովային շրջափակումն է և տնտեսական ճնշումը։ Սպիտակ տունը հույս ունի, որ տնտեսական դժվարությունները Թեհրանին կստիպեն զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում։

Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ Իրանի տնտեսության վրա ճնշումն այնքան մեծ է, որ լայնածավալ ռազմական գործողությունների անհրաժեշտությունն այլևս չկա։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն G7-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի նաև երրորդ տարբերակ՝ շարունակել տնտեսական ճնշումը՝ ստիպելով Իրանին վերադառնալ բանակցությունների ավելի թույլ դիրքերից։

Սակայն Թեհրանը իրավիճակին բոլորովին այլ կերպ է նայում։ Իրանի ղեկավարությունը չի ցանկանում բանակցություններ սկսել այն պայմաններում, երբ երկիրը գտնվում է ծովային շրջափակման և տնտեսական սահմանափակումների տակ։ Իրանական կողմը պահանջում է նախ վերացնել շրջափակումը, ազատ արձակել սառեցված ֆինանսական միջոցները, վերականգնել նավթի արտահանման հնարավորությունները և դադարեցնել ռազմական գործողությունները։

Միայն դրանից հետո Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրի հարցը։

Սա է բանակցությունների գլխավոր խնդիրը․ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը նախ զիջումներ կատարի, իսկ Իրանը պահանջում է, որ նախ վերացվեն իր նկատմամբ կիրառվող ճնշումները։

Հակամարտության զարգացումներում առանձնահատուկ դեր ունեն Պարսից ծոցի արաբական պետությունները։ Դրանք Վաշինգտոնին զգուշացրել են, որ Իրանի դեմ նոր ռազմական հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ պատասխան հարձակումների։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Ալ-Բուդայվին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում անդամ երկրները ենթարկվել են ավելի քան 7 հազար իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների։

ԱՄԷ-ի քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Էբթեսամ Ալ-Քեթբին Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ն հարվածում է Իրանին, իսկ Իրանը պատասխան հարվածներն ուղղում է Պարսից ծոցի երկրներին։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանի արաբական պետությունները չունեն բավարար միջոցներ Իրանին զսպելու համար, մինչդեռ ԱՄՆ-ի ազդեցությունն ու ռազմական հնարավորությունները նույնպես չեն երաշխավորում իրավիճակի վերահսկողությունը։

Այս պայմաններում Թրամփը հայտնվել է բարդ իրավիճակում։ Տարածաշրջանում ամերիկյան երեք ավիակիրների ներկայությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը չի հրաժարվել ռազմական տարբերակից, սակայն նոր հարվածների քաղաքական և տնտեսական հետևանքները կարող են շատ ավելի լայն լինել։

Իրանի միջուկային բանակցությունների նախկին ամերիկացի դիվանագետ Ալան Էյրը իրավիճակը նկարագրել է այսպես․ Իրանում բոլորը վախենում են համարվել ամենաթույլ կոշտ գծի ներկայացուցիչը։ Այսինքն՝ քաղաքական գործիչները կարող են խուսափել նույնիսկ սահմանափակ զիջումներից, որպեսզի չմեղադրվեն ամերիկացիներին զիջելու մեջ։

Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են սպասել, որ առաջինը մյուսը կփոխի իր դիրքորոշումը։ Սակայն այդ սպասումը կարող է ավելի վտանգավոր դարձնել հակամարտությունը։

Ակնարկ Քաղաքականություն

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ