ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ո՞րն է Սահմանադրության հարցն այդքան ուռճացնելու նպատակը

Ո՞րն է Սահմանադրության հարցն այդքան ուռճացնելու նպատակը
18.11.2026 | 13:03

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաթեժ հարցը դարձել է Սահմանադրության փոփոխության հարցը։ Հիշեցնեմ միֆը․ Ալիևը պահանջում փոխել Սահմանդրությունը, որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը, իսկ խաղաղության պայմանագիրը մեզ պետք է, որպեսզի սահմաններին հաստատվի խաղաղություն։

Միաժամանակ, ոչ մի երաշխիք չկա, որ նոր Սահմանդրության ընդունումից հետո Ալիևը նոր նախապայմաններ առաջ չի քաշի, և նույնիսկ արդեն ակնարկներ է հնչեցրել այդ մասին, սակայն հետո առժամանակ լռել է՝ սպասելով, թե ինչ է լինում առաջին նախապայմանի՝ Սահմանադրության հետ։

Ավելին՝ եթե անգամ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր հարձակում չի սկսի։ Պետք է ապիկար քաղաքական գործիչ լինել, որպեսզի այն պայմաններում, երբ Հայաստանը պաշտպանված չէ ոչ բանակով, ոչ դիվանագիտությամբ, ոչ էլ հատուկ ծառայություններով, չփորձել ավելին պոկել Հայսատանից՝ հանուն ինչ-որ թղթի կտորի։

Սա շատ լավ է հասկանում Ալիևը, ու նաև շատ լավ է հասկանում Նիկոլը։

Ուրեմն՝ ո՞րն է նպատակը այսքան ուռճացնել Սահմանադրության հարցը, որից կարծես թե էական օգուտ չկա։

Ընտրություններից հետո Նիկոլը կրկին բարձրացրեց կոռուպցիոն-օլիգարխ-քաղաքական առաջնորդների հարցը, բանտ նստեցրեց երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին, սակայն դա հասարակության մեջ մեծ հուզումների ու բաժանումների չբերեց։

Առաջ քաշեց ընտրակաշառքների թեման, բազմաթիվ ձերբակալություններ արեց, սակայն մինչ այժմ ոչ միայն ոչ մի ընտրակաշառքի դեպք չի հաստատվել, այլև դրանով իսկ այս թեման մեռել է։

Մեռավ նաև այդքան տարփողված Եվրամիությանն անդամակցելու թեման, Նիկոլն իր բերանով հայտարարեց, որ դա կարող է լինել մի 20 տարուց, ինչը հայերեն թարգմանած նշանակում է՝ «չի ստացվում», կամ լավագույն դեպքում՝ «ես չգիտեմ»։

Եկեղեցու դեմ հարձակումներում այս պահին կրկին Նիկոլը կարծես թե պարտվում է։

Սահմանդրության փոփոխության օրակարգը այս պահին մնում է հասարակությանը «մերոնց» ու «նրանց», «սևերի» ու «սպիտակների» բաժանելու ամենակարևոր գործիքը։ Նիկոլը սովոր է երկիրը կառավարել թշնամու կերպար ստեղծելով և նրա դեմ պայքար հայտարարելով։ Ավելին, Սահմանադրության թեման այնպիսին է, որ չի պահանջում դատարանների կամ այլ միջանկյալ օղակների գործողություններ, այն կոնկրետ Նիկոլի քայլերով է որոշվելու՝ կլինի դա ընդդիմության շարքերից անասնագողություն, թե արտահերթ ընտրությունների հայտարարություն։

Այնպես որ, այս թեման մանիպուլյացիաների համար հրաշալի թեմա է, և Նիկոլը շահարկելու է այնքան ժամանակ, մինչև հասնի արդյունքի՝ հասարակությանը բաժանելու և իրար դեմ հանելու, ինչից հետո նա կզգա ինչպես ձուկը ջրում։ Պատահական չէ, որ գործընկերոջն այս հարցում սատարում է Ալիևը, պարբերաբար հայտարարելով, որ դա իր պահանջն է՝ դրանով իսկ փորձելով մեծացնել լարումը Հայաստանում։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 163

Մեկնաբանություններ