Հայաստանում, բոլոր ոլորտների նման, ՔՊ-ն կոլապսի է հասցրել նաև Երևանի երթևեկությունը. բոլորս ենք ականատես ու մասնակից։
Հիմա, այդ տոտալ ձախողումը իբր լուծելու համար, ՔՊ-ն մեզ ջրից հանում է ու ցեխն է ուզում գցել, ինչը որ իրենց մոտ գերազանց է ստացվում։
Նախկին գայիշնիկ այս ՔՊ-ականն, օրինակ, առաջարկում է կամերաներով նկարել ու խիստ տուգանել կանաչ լույսով խաչմերուկ մտնող վարորդներին, երբ դիմացի փողոցը դեռ խիտ է։ Այսինքն՝ տուգանել Երևանի համարյա բոլոր խաչմերուկներով անցնող վարորդներին։
Մենք բոլորս սրանց համար տուգանքի մատերիալ ենք դարձել, զոմբիներ, նաև՝ դուք: Խցանումների կոլապսը լուծելը սահուն վերածում են տուգանքի՝ բյուջեն մեր հաշվին լցնելու և մեծ-մեծ պարգևավճարներ ջեբները դնելու համար։
Խցանումների կոլապսը իբր լուծելու համար ՔՊ-ականներն ունեն նմանատիպ այլ առաջարկներ.
• Ճանապարհային խախտումների տուգանքների բարձրացում (ընդունվել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ)
• Կենտ և զույգ համարանիշների սահմանափակում
• Տարածքներ մուտք գործելու վճար
• Euro 3 / Euro 4 բնապահպանական սահմանափակումներ
• Կարմիր գծերով կայանատեղիների կրճատում:
Կարեն Սյունեցի