ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայտնվել են ցուգցվանգի մեջ ու հարձակվել ընդդիմախոսների վրա

Հայտնվել են ցուգցվանգի մեջ ու հարձակվել ընդդիմախոսների վրա
18.11.2026 | 22:02

Եթե «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները՝ իրենց ղեկավարի հետ մեկտեղ, այդքան համոզված են, որ երանելի խաղաղություն են բերել, ապա ինչո՞վ է պայմանավորված նրանց ոչ խաղաղ, անադեկվատ, գռեհիկ, տգեղ ու բարոյազուրկ վարքագիծը։ Ի՞նչ է դա, եթե ոչ սեփական ստերի ձեռքը կրակն ընկնելու, այդ ստերի մեջ խճճվելու և միևնույն ժամանակ Ալիևի հետ կոլաբորացիոնիստական համաձայնությունների թակարդում հայտնված լինելու ցուցիչ։

Իրենք լավ էլ հասկանում են, որ իրենց իշխանության պահպանումը դրել են Ալիևի ձեռքին, իսկ հիմա, երբ չեն կարողանում իրագործել վերջինիս՝ Հայաստանի դեմ ուղղված երազանքների ցանկը, հայտնվել են ցուգցվանգի մեջ ու հարձակվել ընդդիմախոսների վրա, որոնք շատ տրամաբանական հարցեր են տալիս գործընթացի մասին։

Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 79

Մեկնաբանություններ